Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշում հայերենի ուսուցչի կարիք կա (Տեսանյութ). «Ա1+»

Սեպտեմբեր 30,2014 12:15

Մուշում բացվել է Տարոն-Տուրուբերան հայրենասիրական կենտրոն։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։ Նա մեկ շաբաթ եղել է Արեւմտյան Հայաստանում, եւ երբ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել, միայն մեկ բան են ուզել՝ հայերենի ուսուցիչ։

«Խոստացանք քննարկել եւ օգնել այդ հարցում»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը հանդիպումներ է ունեցել Վանում եւ Կարսում ձեւավորված հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վանի քաղաքապետը նրա խոսքերով հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով։ Պատգամավորը իր հուզմունքը չի կարողացել զսպել, երբ Դիարբեքիրի սկզբնամասում հայերենով գրված է եղել «Բարով եկաք ձեր տուն»։

Նրա խոսքերով՝ այնտեղ պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշել, որտեղ մայիս ամսին մեծ գիտաժողով է տեղի ունենալու, իսկ խոսակցական լեզուն լինելու է հայերենը։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930