Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 30,2014 12:11

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

-«Եռյակում» կան ուժեր, որոնց նպատակն է շուրջօրյա հանրահավաքների կազմակերպումը, ոմանք կարծես «մայդան»-ական տրամադրություններ ունեն, չնայած «զգուշավորները» շտապում են սրբագրել, թե թավշյա հեղափոխություն ասելով՝ հասկանում են խաղաղ իշխանափոխություն: Այնուհանդերձ քաղաքական մեծամասնությունը մտավախություն չունի՞, որ երկրում իրավիճակը կարող է ապակայունանալ:

-Ամենեւին, ՀՀԿ-ն նման անհանգստություն չունի, որովհետեւ «եռյակի» հանրահավաքներն իրականում բովանդակազուրկ են: «Եռյակի» ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետեւաբար իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ որ երեւի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել: Ուրեմն իրենց անձնական շահերից ելնելով՝ կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության: Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է: Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը:

Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիասթափվելու են: Մի բան է, երբ մարդիկ մամուլի միջոցով են ծանոթանում նրանց մտքերին, որոնք հաճախ լինում են լավ խմբագրված, մեկ այլ բան է, երբ անմիջականորեն տեսնում ու լսում են նրանց: Այդ դեպքում, մեր ժողովուրդը իր կարծիքը «եռյակի» մասին շատ արագ կկազմի, քանի որ մարդիկ ներկա լինելով՝ կտեսնեն, կլսեն, թե որն է նրանց իրական օրակարգը, ինչ են առաջարկում:

Իրականում նրանք ոչինչ չեն առաջարկում: Ասում են՝ եկեք անկարգություններ անենք, ներքաղաքական իրավիճակը սրենք, որ կարողանանք գալ իշխանության: Եթե ուշադիր լսեք «եռյակի» ներկայացուցիչների ելույթները, կհամոզվեք, որ երեք քաղաքական ուժերը բոլորովին տարբեր կարծիքներ են հայտնում: Իսկ երբ տեսնում են, որ այլեւս խոսելու բան չունեն, սկսում են ականջ շոյող արտահայտություններ անել, անգամ հայհոյել: Փորձում են իրենց պոպուլիստական ելույթներով սիրաշահել ժողովրդին:

«Եռյակը» իրեն պետք է հաշիվ տա՝ ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնո՞ւմ է միջոցները: Իսկ մենք հոգնել ենք նրանց կրկնվող բառապաշարից՝ «թավշյա հեղափոխություն», «թավշյա իշխանափոխություն»: Դրանով միջազգային հանրությա՞նն են հասկացնում, թե իրենք արյուն թափել չեն ուզում, բայց մոռանում են ասել ամենակարեւորի մասին, որ Հայաստանում թավշյա հեղափոխության հիմքեր չկան:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝  «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Թե չէ նենց չի էլի, որ վախենում եք շատ մարդ գան հանրահավաքի, ասեմ ճիշտ էլ անում եք, այդ դեպքում ուղակիորեն չեք կարող կրկին անգամ ձեր ուզածով անել, արդեն հաշվի պիտի նստեք հասարակության մի հոծ բազմության հետ․

  2. Հրանտ Խաչատրյան says:

    Վահրամ Բավդասարյանի կարող է ցանկանալ ինչ կուզենա: Սակայն հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շատամարդ է լինելու, քանի որ շատերը կուզենան իրենց դժգոհությունը հայտնել այսօրվա իշխանություններից ու երկրում ստեղծված ծանր իրավիճակից: Եռյակն բացարձակ վստահություն ու վարկանիշ է վայելում: Այնպես պատգամավորի խոսքերն անհիմն են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930