Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ոչ իշխանական ուժերն ավելի շուտ ու ավելի հուժկու կընդդիմանան ու կընդվզեն, եթե Հայաստանը հրաժարվի եվրասիականությունից. «168 ժամ»

Սեպտեմբեր 30,2014 11:50

Պատրաստվելով հոկտեմբերի 10-ի երևանյան հուժկու հանրահավաքին, որտեղ եռյակը պատրաստվում է խոսել ամեն ինչի մասին, բացի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։ Տեսականորեն, իհարկե, պայմանագրի նախագծում մաքսակետի տեղադրման մասին կետը կարող է Հայաստանի իշխանության համար հիմնավոր փաստարկ հանդիսանալ՝ առնվազն պայմանագիրն այդ տեսքով չստորագրելու կամ ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելու համար։

Բայց դրա համար, բացի Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու անթույլատրելիության ու վտանգավորության մասին ներկայացնելուց, իշխանությունը պետք է կարողանա հղում կատարել նաև ներքին դիմադրությանը, քաղաքական ուժերի ընդվզմանը։ Մինչդեռ մեր ոչ իշխանական ուժերը հստակորեն ցույց են տվել, որ ավելի շուտ ու ավելի հուժկու կընդդիմանան ու կընդվզեն, եթե Հայաստանը հրաժարվի եվրասիականությունից, քան հակառակը։ Այսինքն՝ նրանք, նախապես հայտարարելով, որ Երևանում նախատեսված հանրահավաքում Եվրասիական միությանն անդամակցության հարց չի քննարկվելու, միևնույն ժամանակ՝ հստակ հասկացնում են, որ այդ հարցը կքննարկվի, այն էլ՝ առանձնակի խստությամբ, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը չստորագրի անդամակցության մասին փաստաթուղթը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930