Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Լիպարիտյան. «Սերժ Սարգսյանն այնտեղ կարծես թե զիջել է». «Իրատես de facto»

Սեպտեմբեր 30,2014 11:47

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է 1994-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:

– Այնուամենայնիվ, կասկածելի չէ՞ր, որ ադրբեջանական ագրեսիան միանգամից բռնկվեց ու միանգամից էլ մարեց։

– Գիտեմ, որ այս դեպքերի կապակցությամբ մեր կողմի գրեթե բոլոր մեկնաբանությունները սևեռված են Ադրբեջանի կողմից «դիվերսիոն» կամ «հետախուզական» նպատակների վրա։ Սակայն պետք է նկատի ունենալ նաև այլ սցենարներ։ Օրինակ, ես մտածում եմ, որ երկու կարելիություն ևս կա։

Առաջինն այն է, որ Ալիևը հաշվարկ ուներ, որ Ռուսաստանը կմիջամտի և ձեռքը կվերցնի ամբողջ հարցը՝ դեսանտ իջեցնելով Լաչին։ Այդ պարագայում Ալիևը հաշվարկ արեց, սակայն Պուտինն ասաց հիմա չէ ժամանակը։ Այսինքն Ալիևը սխալ հաշվարկ արեց, տակտիկական սխալ էր։ Իսկ մյուսն այն է, ինչին մարդիկ կասկածում են. ի սկզբանե Ռուսաստանը հրահրեց, սակայն որպեսզի հետ կանգնեցնի և Հայաստանին դաս տված լինի՝ դու խոցելի ես և ինձ պիտի մի բան զիջես, մի բան պիտի ինձ տաս, որովհետև ե՛ս կանգնեցրի։

Բայց այստեղ կարևոր է այն, որ չմտածենք, թե ամեն բան համաձայնեցված էր։ Հարցն այն է, որ Բաքուն էլ է իր հաշվարկն անում, Մոսկվան էլ, և Բաքուն ենթադրում է, որ սա է Մոսկվայի հաշվարկը։ Եվ իրենք բավականին խոսակցություններ են ունեցել, որ Բաքուն կարողանա հասկանալ, թե որոնք են Մոսկվայի նպատակները և միջոցները։ Դրա համար Բաքուն կարող է մտածել, որ սա է ժամանակը, իսկ Պուտինը ասի՝ ոչ, հիմա չէ։ Եվ նկատենք, որ Սոչիում Սարգսյանը խոսեց փոխզիջումների մասին, իսկ Ալիևը՝ ոչ։ Պետք է միշտ մտածել, թե ինչ չեն ասում, որ պետք էր ասել։

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը զիջումների է գնում, Ալիևը՝ ո՛չ։

– Այո, Սերժ Սարգսյանն այնտեղ կարծես թե զիջել է և իր հայտարարությամբ այստեղ նախապատրաստում է: Ալիևը չի խոսում փոխզիջումների մասին։ Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակորեն խոսում է «փոխզիջումների» մասին։ Անշուշտ, այդ բառն առաջին անգամ չէ, որ նա գործածում է։ Այդ կարևոր բառը գործածվել է ավելի քան 20 տարի առաջ, բայց այսօր քչերն են այն օգտագործում։ Բայց որ Սարգսյանն այս դեպքերի ու Սոչիի կապակցությամբ է շեշտում, ինձ առիթ է տալիս մտածելու, որ հիմնականում ինչ-որ համաձայնության են եկել կամ մեր կողմից խոստումներ են եղել, ինչի պատճառով նաև Ադրբեջանը նվազեցրել է սահմանային իր հարձակումները։

Այլ հարց է, թե այդ համաձայնությունը ի նպաստ մեզ է կամ ոչ։ Գուցե այնտեղ մի բան կա, բայց մենք չգիտենք։ Բավական վստահ եմ, որ կա։ Նաև եթե նկատի ունենանք ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որում խոսվեց տարածքային ամբողջականության մասին, բայց ոչ՝ ինքնորոշման իրավունքի։ Իսկ մերոնք հայտարարություն արեցին, որ դժգոհ են։ Եթե դժգոհ են, ուրեմն այդ դժգոհությունը ուրիշ ձևով էլ պետք է արտահայտվի, սակայն անդադար հետ գնալու պրոցես է։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930