Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արել Լիսկան մնացած 10 միլիոն դոլարը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 30,2014 11:12

Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար։

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը վերաստանձնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պաշտոնի ստանձնման հայտարարագիր չի ներկայացրել, սակայն կայքում տեղադրվել է նրա՝ 2011 եւ 2012 թվականների հայտարարագիրը։ 2012 թվականի հայտարարագրի համաձայն, Խաչատրյանը ունի 2 միլիարդ 500 միլիոն դրամ եւ 1 միլիոն ԱՄՆ դոլար (ընդհանուրը՝ 7,1 միլիոն դոլար) դրամական միջոցներ։ Ընդ որում, 2012-ի տարեսկզբին նրա դրամական միջոցները եղել են զրոյական։ Բանն այն է, որ Խաչատրյանը 2012-ին օտարել է 7 միլիարդ դրամի բաժնետոմսեր, որի մի մասը հայտարարագրել է որպես դրամական միջոց։ 7 միլիարդ դրամը կազմում է ավելի քան 17 միլիոն դոլար։ Թե ի՞նչ է արել Լիսկան մնացած 10 միլիոն դոլարը՝ հայտարարագրում նշված չէ։ Բացի արդեն օտարված 7 միլիարդ դրամի բաժնետոմսերը, Սուրիկ Խաչատրյանը 2012-ին եւս երկու ընկերություններում ներդրում է կատարել, որը հայտարարագրում ծածկված է «պաշտպանված է» գրությամբ։

Լիսկայի՝ 2012 թվականի տարեկան եկամուտը կազմել է 7 միլիարդ 2 միլիոն 102 հազար դրամ, որից 2 միլիոն 102 հազար դրամը նրա աշխատավարձն է։ Ի տարբերություն 2012 թ. հայտարարագրի, Սյունիքի մարզպետի 2011-ի հայտարարագիրը դատարկ է։
1,2 միլիոն դրամի չափով աշխատավարձ է հայտարարագրել մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը, 360 հազար դրամ աշխատավարձ մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930