ՀՀ կառավարության առջեւ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ուղարկած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է ուժի լեզվով խոսել ՀՀ քաղաքացիների հետ։ ԱԺ նախկին նախագահ Հ. Աբրահամյանը, ով այդ օրինագծի ընդունման պատասխանատուն էր, առեւտրականներին ասել էր, թե «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն անշրջելի է, զիջում չի լինելու, քանի որ «մանրերի» հետեւից ընկնելով կառավարությունը կկարողանա խոշոր գործարարներին դուրս բերել ստվերից։
Այս կտրուկ խոսքերին զուգահեռ, պարզվում է, գործի է դրվել նաեւ ուժային մեթոդը. երեկ առավոտյան ԱԺ շենքի մոտ կայացած բողոքի ակցիայից ժամեր անց մի քանի մասնակիցներ իրենց աշխատավայրերից ոստիկանություն են հրավիրվել։ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ մի քանի առեւտրականներ հարցաքննվել են որպես վկա, քանի որ քրեական գործ էր հարուցվել սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ այդ ընթացքում Տիգրան Մեծի փողոցը փակելու առիթով։
Ասել է թե՝գործող իշխանությունն արդեն ակնհայտ վախի դրսետրումներ է ցուցաբերում եւ «թեժ աշունը» չմեկնարկած, պրոֆիլակտիկ աշխատանքների են անցել՝ ճնշելով, վախեցնելով քաղաքացիներին, որպեսզի ոչ մի դեպքում փողոց դուրս չգան:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև