Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողի նկատմամբ բռնությունը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ»,- դժգոհում է ՉԻ լրագրողը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2014 11:00

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՉԻ լրագրող Անի Գեւորգյանի բողոքը`փետրվարի 12-ին իր աշխատանքը խոչընդոտելու համար ոստիկանների նկատմամբ քրեական գործը կարճելու ՀՔԾ-ի որոշման վերաբերյալ:

Անի Գեւորգյանը պահանջում է քրեական գործ հարուցել իր աշխատանքը խոչընդոտած եւ իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ: Դատարանն իր մերժումը հիմնավորեց` բողոքի անհիմն լինելու հանգամանքով: Քննիչ Արշալույս Մինասյանը դատական նիստից հետո հրաժարվեց հարցերի պատասխանել, ասաց «ցտեսություն» ու հեռացավ:

Լրագրողի պատմելով, նախաքննության ժամանակ քննիչը անտեսել է մի շարք կարեւոր տեսագրություններ. «Ոստիկանների կողմից տեսագրվել է ինձ փաստաբան տրամադրելու եւ դրսում կանգնած փաստաբանին ներս մտնելու թույլտվության իմ պահանջները, այդ մասին նշել էի նաեւ իմ ցուցմունքներում, մինչդեռ քննիչին դա ընդհանրապես չհետաքրքրեց: Այն դեպքում, որ քննիչը առգրավվեց իմ տեսախցիկի հիշողության քարտերը, փորձաքննություն նշանակեց պարզելու համար, թե արդյոք դրանց պարունակությունը ենթակա է վերականգնման, սակայն, ինչպես ասացի, ոստիկանների կրիչները նրան ընդհանրապես չհետաքրքրեցին, եւ քննիչը բավարարվեց միայն ոստիկանների բանավոր պնդմամբ, թե բաժնում արված տեսագրությունները եղել են անմեղ ու իրենք ջնջել են: Բայց եթե քննիչը շահագրգռված լիներ իրականությունը պարզելու գործում, պետք է նշանակեր փորձաքննություն եւ պարզեր` արդյոք հնարավոր է վերականգնել այդ տեսագրությունները»:

Դատարանի այսօրվա որոշումը, Անի Գեւորգյանի համոզմամբ,վկայում է, որ Հայաստանում լրագրողի իրավունքները պաշտպանված չեն. «Կարելի է հետեւություն անել, որ լրագրողի նկատմամբ բռնությունը եւ նրա աշխատանքի խոչընդոտումը Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ չեն»: Լրագրողը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930