Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային վարկանիշ

Սեպտեմբեր 30,2014 13:15

Թիվ 1 հանրային վարկանիշը ՀՀ- ում մրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է: ՀՀ Անկախության 23-ամյակին նվիրված մրցանակաբաշխությունն անցավ կազմակերպված բարձր մակարդակով, ուղեկցվեց համերգային շքեղ ծրագրով: Միջոցառումը վարում էին Լուսինե Թովմասյանն ու Ավետ Բարսեղյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Լեյլա Սարիբեկյանը, Միքայել Պողոսյանը, «Բերդ» պարային համույթը, «Վահագն» դհոլահարների համույթը, Սոփո Գելովանի եւ այլք:

Միջոցառումը սկսվեց Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակից: Մրցանակաբաշխության մասնակիցներն այստեղ ներկայանում էին գեղեցիկ ցուցահանդեսով: Միջոցառման երկրորդ մասն արդեն Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շքեղ եւ ճաշակով ձեւավորված դահլիճում էր:

Լուսային յուրօրինակ լուծումներ, տեսանյութերի բարձր որակ, ինքնատիպ եւ բարձրորակ հուշանվերներ…, մի խոսքով՝ նոր խոսք մրցանակաբաշխության ոլորտում:

Շուրջ 30 անվանակարգում մրցանակի արժանացան ոլորտի առաջատարները: Մրցանակ հանձնողները եւս ՀՀ կարեւորագույն ոլորտների պատասխանատուներն էին.
Գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյան, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյան, ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյան, Կարինե Աճեմյան եւ ուրիշներ:

hanrain_varkanish-2

Հարկ է նշել, որ «Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականացնում է մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության, հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման օբյեկտիվ գնահատականը: Հետազոտությունների արդյունքում դասակարգվում են ընկերությունների վարկանիշները՝ հիմնվելով հանրային գնահատականին:
Սոցիոլոգիական հարցումների հետազոտական ծրագիրն իրականացրել էր Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ Հանրային վարկանիշ ընկերության պատվերով: Հարցումներն անցկացվել են ՀՀ ողջ տարածքում:

Եվ այսպես,
1. «Երեւան քաղաքի ճանապարհաշինարարական ներդրումային լավագույն ծրագիր» անվանակարգում հատուկ մրցանակի է արժանացել Երեւանի քաղաքապետարանի «Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման ծրագիրը»:

2. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Լավագույն բարեգործ» անվանակարգում առաջատար է ճանաչվել ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ:

3. Շինարարական կազմակերպության փորձագիտական գնահատման արդյունքում «Հիդրոտեխնիկական եւ ջրատնտեսական շինարարության առաջատար ընկերություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «ԱՐՓԱ- ՍԵՎԱՆ» ԲԲԸ-ն:

4. Շինարարական կազմակերպության փորձագիտական գնահատման արդյունքում «Ճանապարհաշինարարական եւ քաղաքացիական շինարարության առաջատար ընկերություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-ն:

5. Շինարարական կազմակերպության փորձագիտական գնահատման արդյունքում
«Արդյունաբերական շինարարության առաջատար ընկերություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «ՀԱԷԿ –ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ն:

6. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Շինանյութի լավագույն խանութ – սրահների ցանց» անվանակարգում առաջատար է ճանաչվել ԻԴԵԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ: ԳՐԱՆ-ՊՐԻ:

7. «Լավագույն սուրճ» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Ռոյալ Արմենիան»:

8.Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Անվտանգության ծառայության առաջատար» անվանակագում լավագույն է ճանաչվել «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն:

9. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Վարկային լավագույն ընկերություն» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ – ն: ԳՐԱՆ- ՊՐԻ:

10. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Լավագույն կաթնամթերք» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ-ն: ԳՐԱՆ – ՊՐԻ:

11. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Հանքային ջուր արտադրող լավագույն ընկերություն» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ –ն:

12. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Հայկական ավանդույթը պահպանող լավագույն կոնյակ» անվանակարգում լավագույն է ճանաչվել «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ – Ը:

13. Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի փորձագիտական գնահատման արդյունքում «Արցախի առաջատար արտադրող» անվանակարգում լավագույն է ճանաչվել «ԱՐՑԱԽ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ-ն:

14. «Մարզային լավագույն ներդրումային ծրագիր» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ՍԱԳԱՄԱՐ» ընկերությունը:

15. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Տեղական կոշիկի տարվա լավագույն արտադրող» անվանակարգում առաջատար է ճանաչվել SALI- ն:

16. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Լավագույն Բանկ» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ՎՏԲ – ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

17. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Բնական լավագույն հյութ» անվանակարգում առաջատար է ճանաչվել «NOYAN» ԳՐԱՆ –ՊՐԻ:

18. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Համակարգիչների լավագույն խանութ սրահների ցանց» անվանակարգում առաջատար է ճանաչվել RICH ELECTRONICS-ը:

19. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Վճարման լավագույն համակարգեր» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ԹԵԼ – ՍԵԼ» ՓԲԸ –ն:

20. Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ «Առողջարանային ծառաության մատուցող լավագույն ընկերություն» անվանակարգում առաջատար է համարվում «ՕԼԻՄՊԻԱ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ»:

21. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Լավագույն մարզպետ» անվանակարգում առաջատար է ճանաչվել ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

22. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում «Հայկական լավագույն գազավորված զովացուցիչ ըմպելիք» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ՀԱՅ – ԿՈԼԱ»-ն:

23. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Հայրենական կահույք արտադրող լավագույն ընկերություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել (ՓԱՅՏԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ… THE WORLD OF WOODS)_ը:

24. Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ ՀՀ կոնյակագործության ոլորտում «Հաջողված երիտասարդ բիզնես» անվանակարգում առաջատար է համարվում «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ն:

25. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Տարվա տեխնոլոգիական հայտնություն» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ԱՐՄԹԱԲ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ:

26. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Ոսկեգործության մեջ հայկական ձեռագիր» անվանակարգում լավագույն է ճանաչվել «GAFRI JEWELLERY» – ին:

27. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Ոսկեգործության մեջ հայկական ձեռագիր» անվանակարգում լավագույն է ճանաչվել «GAFRI JEWELLERY» – ին:

28. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Նոր կառավարման, տեխնոլոգիայի եւ որակի լավագույն համադրություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ն:

29. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում «Նորարարական տեխնոլոգիաների կիրառման կտրվածքով առաջատար» անվանակարգում լավագույն է ճանաչվել «ԵՎՐՈԴԵՆՏ» ՍՊԸ- ն:

30.Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ «Ախտորոշման տեխնոլոգիաների կտրվածքով առաջատար կլինիկա» անվանակարգում մրցանակի է արժանացել «ԴԵԼՏԱ ԿԼԻՆԻԿ» ախտորոշման կենտրոնը

31. Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ «Որակյալ քաղցրավենիքի հայրենական արտադրող» անվանակարգում լավագույնն է համարվում «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:

32. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում « Լավագույն տաքսի ծառայություն» անվանակարգում առաջատար է ճանաչվել «VIP SERVICE» – ը:

33. Ծաղկեփնջերի ձեւավորման լավագույն ծաղկի սրահ է ճանաչվել «Էնի Ռոզ» ՍՊԸ –ն:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալիկ says:

    Լավ էր կազմակերպված տպավորված են եթե կաթնամթերք Աշտարակ կաթ եթե հանքային ջուր ապա Ջերմուկ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930