Լրահոս
Օրվա լրահոսը

Միանգամայն այլ իրավիճակ կունենայինք, եթե քառյակն ընդուներ մարտահրավերը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 30,2014 10:49

Իրականում շատ ամոթ է, որ սահմանադրական բարեփոխիչի ծիրանին Սերժ Սարգսյանի ուսերին է եւ ոչ ընդդիմության։ Բայց նույնիսկ այս հանգամանքը պատճառ չէ սահմանադրական փոփոխությունների առաջարկը մերժելու, քննարկումից փախչելու, ժողովրդին այդ փոփոխություններով վախեցնելու համար՝ ասելով, թե ես կարդացել եմ, ու այնտեղ ամեն ինչ իշխանությունների վերարտադրության մասին է։

Մենք միանգամայն այլ իրավիճակ կունենայինք, եթե քառյակն ընդուներ մարտահրավերը եւ սահմանադրական բարեփոխումները դարձներ իշխանություն-ընդդիմություն քաղաքական սուր բանավեճի առարկա։ Այսօր մենք դե ֆակտո ունենք շատ ծիծաղելի իրավիճակ՝ մենաշնորհյալ իշխանություն մի կողմում, որ փոփոխություններ է առաջարկում, եւ ոչիշխանություն՝ մյուս կողմում, որ հայտարարում է, թե այսպես էլ վատ չէ։ Բայց ես, որ չեմ կարդացել բարեփոխումների փաթեթը, մի հասարակ օրինակ կբերեմ, որպեսզի հասկանալի լինի եռյակին, թե ինչու այսպես այնքան էլ լավ չէ։ Այ, դուք Սյունիքի մարզում շատ զայրացած էիք, որ Սերժ Սարգսյանը Լիսկային վերանշանակել է մարզպետի պաշտոնում։ Էլ ելույթներ, էլ Լիսկային աղուհացով դիմավորողների անվանարկումներ, սողուններ, սողալու համար ծնվածը չի կարա թռչի… Հո սխալ բան չասացի՞։ Բայց ձեզ հարց տվեք՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանը Լիսկային վերանշանակեց։ Հասկանալի է, չէ՞, որ նման բան հնարավոր է տեղի չունենար, եթե ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ իրավունք չունենային Լիսկայի հարցը թաքուն մտցնել կառավարության նիստի օրակարգ ու վերանշանակել։ Արդյոք Սահմանադրությունը չի՞ տվել Սերժ Սարգսյանին կամ ՀՀ վարչապետին այդ հարցը սեփական հայեցողությամբ լուծելու իրավունքը։ Իսկ եթե այդ հարցը լիներ ԱԺ իրավասության տակ, չի բացառվում, որ իշխանությունը գուցե թե չհամարձակվեր այդքան լկտի վարվել հանրության կարծիքի հետ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930