Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի խոսք, ակնարկ իշխանափոխության, «Սեր-ժիկ հեռացիր»-ի մասին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 30,2014 10:43

Մարզային հանրահավաքների ժամանակ հնչում են տարբեր կոչեր, ընդհուպ «Սեր-ժիկ, հեռացիր», իշխանափոխության պահանջ։ Եվ կարիք կար արձանագրելու, թե արդյո՞ք սա Եռյակի միասնական մոտեցումն է, եւ եթե այո, ի՞նչ է նշանակում այդ մոտեցումը։ Այս ֆոնին, ահա, Ծառուկյանն ասում է, որ իրենց կուսակցության օրակարգում ոչ իշխանական ուժերի 12 կետերն են։ Ինչպես հիշում եք, այդ կետերի մեջ ոչինչ չկա իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանի հեռացման մասին։ Դրանք հիմնականում տնտեսական բնույթի պահանջներ են եւ ուղղված են կառավարությանը։

Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասում է. «Մենք ուզում ենք հանրության, ժողովրդի հետ հիմնականում քննարկել 12 կետերը եւ Սահմանադրության փոփոխումը, որ տեսնենք՝ ժողովրդի մոտեցումը, տեսակետը որն է, որ ըստ այնմ մենք ընդհանուր մեծ հանրահավաք անենք եւ համապատասխան՝ ոչ թե արդեն դրանք կուսակցության առաջարկներն են, այլ ժողովրդի առաջարկները։ Հուզող ամենակարեւոր կետերն են այդ 12 կետերը, հիմնական բանկային համակարգը, կուտակայինը, փոքր-միջին բիզնեսի հարկերի բարձրացում։ Դրանք առաջիկա 12-ն են, 12-ը կատարելով՝ կանցնենք մյուս 12-ին»,- ասել է Ծառուկյանը։ Ինչպես տեսնում եք՝ ոչ մի խոսք, ակնարկ իշխանափոխության, «Սեր-ժիկ հեռացիր»-ի մասին, եւ նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է իր ներքաղաքական զադնիների շարքը։ Ինչո՞ւ ենք ասում տպավորություն։ Որովհետեւ տեսականորեն, միայն տեսականորեն՝ չի կարելի բացառել, որ վերը շարադրվածն ընդամենը մարտավարական մանյովրներ են, եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում դիրքորոշման կտրուկ կոշտացում տեղի կունենա, եւ Եռյակը հանդես կգա իշխանափոխության պահանջով։ Զուտ տեսականորեն՝ սա բացառել չի կարելի, որովհետեւ ՀԱԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչները մինչեւ ս/թ հոկտեմբերի 24-ը ամեն օր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում են ներկայացրել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930