Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները պղտոր ջրում ձուկ են որսում

Սեպտեմբեր 30,2014 10:33

Իջեւան քաղաքի կենտրոնում,Շատրվանների հրապարակին կից կամրջի տակ իջեւանցի երեխաները ցանցով ձուկ են բռնում:

Աղստեւ գետի առափնյա մասում արդյունաբերական ձեռնարկություններ չկան, որոնք իրենց թափոններով աղտոտում են գետը: Սակայն Աղստեւի ափին գտնվող բնակավայրերի բնակիչները իրենց կենցաղային թափոնները հաճախ լցնում են գետը: Գետափնյա գյուղերի կոյուղաջրերը եւս Աղստեւ են լցվում:

Իջեւան քաղաքի կենտրոնում առեւտրական , սննդի բազմաթիվ օբյեկտներ գտնվում են Աղստեւի ափին, դրանք «կախված են« գետի վրա; Այդ օբյեկտներից սննդի մնացորդներ, պլաստմասսե շշեր, ցելոֆանե տոպրակներ լցվում են գետ:

Իրավիճակից ելքը աշնանային անձրեւներից առաջացող վարարումներն են, որոնք աղբը կքշեն հոսանքն ի վար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930