Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է սյունեցիների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին աղ ու հացով դիմավորելու արարողությունը: Թեև մինչ նշանակումը շատ սյունեցիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին, այնուամենայնիվ, այդպես էլ հակադարձ ակցիա տեղի չունեցավ:
Կապանի «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ, դաշնակցական Գագիկ Ղահրամանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աղ ու հացով դիմավորելը ներկայացում համարեց։
«Այնպես չէ, որ սյունեցին իսկապես այնքան ոգևորված էր նրա նշանակումով, որ աղ ու հացով է դիմավորում։ Դա կազմակերպված ներկայացում էր, ինչպես լինում է վերջին տարիներին. հրահանգը տալիս են, գտնվում են միշտ այդպիսի մարդիկ, ովքեր փորձում են ուրախանալու իմիտացիա ստեղծել: Սա ներկայացում էր, սա ժողովրդի էնտուզիազմի, ոգևորության արդյունք չէր, հիմնականում այնտեղ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ էին, մարզպետարանի, դպրոցների և այլն, և այնպես չէր, որ սյունեցին ոգևորությամբ ընդունեց: Բայց ցանկացած տարածաշրջանում կան ներկայացման դեկորներ, դերասաններ»,- ասաց Գագիկ Ղահրամանյանը:
Սիրանույշ Պապյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Բայց դաշնակները համագործակցում են նույն իշխանությունների հետ,որը Լիսկային ոչ միայն չի բանտարկում,այլ մարզպետ է վերանշանակում:
Բոլորը մի կաթսայից են ուտում: