Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղաշրջման տեսակները

Սեպտեմբեր 30,2014 10:22

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր համաժողովում, առաջարկել է ընդունել հռչակագիր՝ պետական հեղաշրջումները չճանաչելու մասին: Գաղափարը լավն է՝ միայն թե պետք է հստակ ձեւակերպել, թե ինչ է նշանակում «պետական հեղաշրջում»: Իշխանություն ձեռք բերել կամ պահպանել առանց ընտրությունների՞: Դե, ուրեմն, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում եւ, մասնավորապես, Հայաստանում արդեն 20 տարի է՝ տեղի են ունենում պետական հեղաշրջումներ: Ռուսաստանն այդ հեղաշրջումներն ընդունում է անվերապահորեն, Արեւմուտքը մի թեթեւ կշտամբում է հեղաշրջում իրականացնողներին («արդար, բայց ոչ ազատ», «ազատ, բայց ոչ արդար»), բայց, ի վերջո, լուրջ առարկություններ այդ հեղաշրջումների դեմ չեն ներկայացնում:

Գուցե հեղաշրջո՞ւմ է այն ձեւը, որով Բորիս Ելցինը 1999 թվականի վերջին օրը իր իշխանությունը փոխանցել է Պուտինին՝ խնդրեմ, սիրելի ռուսաստանցիներ, վայելեք: Նրանք էլ վայելում են 14 տարի, եւ մի այդքան էլ, հավանաբար, այդ «վայելքը» կշարունակվի: Իմ ընկալմամբ՝ պետական հեղաշրջում է նաեւ, երբ երկրի վարչապետը եւ ուժային նախարարները «հրաժարականի պահանջ» են ներկայացնում երկրի նախագահին, եւ վերջինս այդ պահանջն ընդունում է:

Բայց Սերգեյ Լավրովը «հեղաշրջում» ասելով նկատի ուներ վերջին մեկ տարվա իրադարձությունները Ուկրաինայում, երբ փողոցային երկարատեւ պայքարի արդյունքում Ռուսաստանի համար ձեռնտու Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը փախավ երկրից՝ իր տեղը զիջելով Ռուսաստանի համար ոչ ձեռնտու գործիչներին, որոնք, պետք է նշել հանուն արդարության, քաղաքական մեծ հմտություններով եւ պատասխանատվությամբ չեն փայլում: Դա, իհարկե, նույնպես հեղաշրջում էր, բայց ճանաչել բոլոր մնացած հեղաշրջումները եւ չճանաչել այս մեկը, մեղմ ասած, այնքան էլ հետեւողական չէ:
Վերջերս Ռուսաստանի պաշտոնական տեսակետի քարոզիչները բավականին հաճախ են խոսում այն մասին, թե Միացյալ Նահանգները Հայաստանում նույնպես պատրաստում է «մայդանի» տիպի հեղաշրջում: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ հիմքեր կան նման բան պնդելու: Նրանք, ովքեր ցանկանում են փոխել Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը, անհատներ են եւ ոչ մի հեղաշրջում չեն կարող իրագործել: Իսկ նրանք, ովքեր հանրահավաքներ են անում, պայքարում են ոչ թե ներկայիս իշխանության որդեգրած քաղաքականության դեմ, այլ ընդամենը սեփականության վերաբաշխման համար: Եվ տեսականորեն հնարավոր է, որ այդ պայքարն ավարտվի հաջողությամբ:
Այդ դեպքում Սյունիքի մարզպետի անունը կլինի, օրինակ, Միսկա, եւ նա դատված կլինի ընդամենը երկու անգամ: Իսկ շաքար եւ ալյուր բերելու մենաշնորհը կպատկանի, ասենք թե՝ Ալեքսան Սամվելյանին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. alexander says:

    Շատ տխուր է; Բայց ազգերին երբեմն հաջողվել է մի քանի կարգին ղեկավար գտնել և պատռել նկարագրած փակ շղթան; Գուցե մենք է՟լ ունենք; Թեև նրանք էլ, եթե երկար են իշխում, նույնպես փչանում են;

  2. Կարեն says:

    Անգամ հանրահավաքի կազմակերպիչները մտադրություն չունեն լիսկային միսկայով փոխարինելու: Սա անօրակ բեմադրություն է, որի նպատակը իրենց մասին հիշեցնելն է: «Հեղափոխականները» բոլորից լավ գիտեն, որ նրանք իշխանության գալու միակ հնարավորությունը Կրեմլի ցանկությունն է, որը այսօր բացակայում է: Այնպես որ մի երկու ամիս թատրոն կդիտենք մինչ մոտենա Նոր տարին եւ «հեղափոխականները» լծվեն ամանորի սեղանների պատրաստման սուրբ գործին:

  3. Hakob says:

    “Այն հարցին, թե ինչ է կառավարումը, Կոնֆուցիոսը պատասխանել է. «Իշխանը պետք է իշխան լինի, իսկ հպատակը՝ հպատակ: Հայրը՝ հայր, իսկ որդին՝ որդի»։ Մարդը պետք է առաջնորդվի Երկնքի կողմից նրան տրված բարոյական հատկություններով ու առաքինություններով, իր վարքը համապատասխանեցնի բարոյական օրենքներին։ Բարոյական կատարելագործման նպատակը «կատարյալ մարդու» մակարդակին հասնելն է։ Կատարյալ, ազնվազարմ մարդու գլխավոր բարոյական առաքինությունը Կոնֆուցիոսը համարում է մարդասիրությունը(«ժեն»), որը ներառում է մարդկայնության, պարտքի զգացումի, նրբանկատության, հավատարմության, գթասրտության, կարեկցանքի և այլ առաքինություններ։ Ազնվազարմ մարդը տարբերվում է փոքրոգի, «չնչին մարդուկներից», որովհետև մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին։”

    ” Նա տարբերակում է կառավարման երկու ձև՝ կառավարում ըստ վարչական և ըստ բարոյական օրենքների ու ավանդույթների։ Առաջինը, ըստ Կոնֆուցիոսի, անընդունելի է, քանի որ վարչական օրենքներով կամ բռնությամբ հնարավոր չէ կարգավորել մարդկային հարաբերությունները, հնարավոր չէ պահպանել բարոյական արժեքները։ Ընդհակառակը, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն և մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը։”

    ” Առանց մտածելու սովորելը ապարդյուն աշխատանք է, իսկ առանց սովորելու մտածելը՝ վտանգավոր: ”

    կառավարման մասին ամեն ինչ ասված է ավելի քան 2500 տարի առաջ Կոնֆուցիոսի կողմից:
    մնում է ընդամենը սա կիրառել:
    վարչական/էսպես ասած “օրենքի իշխանությւոնը”/ մարդկանց առավելապես չարքի է պարգևել ու դուք շարունակում եք դեռ պայքարել այդ “օրենքի իշխանության” համար:
    Արդար Իշխանությունը մեկն է- Բարոյականության և Ավանդության Իշխանությունը, որը մենք ունեցել ենք հազարավոր տարիներ, ու որից մեզ զրկում են սոդոմո-եվրոպոիդները:

  4. Hayk says:

    Лавров сегодня считается один из 10-и самых влиятельных политиков мира и пользуется большим авторитетом!! …….Я согласен с Вами, что Армении не грозит майдан, наш народ умеет сделать ПРАВИЛЬНЫЕ выводы, и никто не пойдет за кучкой предателей! Никогда не пойдет!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930