Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախընտրական ու հետընտրական թոհուբոհի միջով անցնելուց հետո լծվել է կուսակցաշինական աշխատանքներին։
Քաղաքական ուժ ձեւավորելու իր մտադրության մասին նա հայտնել էր որոշ ժամանակ առաջ։
Օրերս մեկնարկել է ծրագրի իրականացումը, բայց՝ Արցախից։ «Խաղաղություն եւ զարգացում» անվամբ կուսակցության հռչակագիրն արդեն տարածվել է, մեկ ամսից՝ հոկտեմբերի վերջին, կուսակցության հիմնադիր համագումարն է լինելու։
Անդրիաս Ղուկասյանը, բնականաբար, չի կարող ԼՂՀ– ում ստեղծվող կուսակցության գործում ունենալ որեւէ կարգավիճակ, բացի աջակցողից, քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքով արգելվում է։ Առայժմ աջակցում է, որ ստեղծվի Արցախում, որտեղ, ըստ իրեն, քաղաքական ակտիվ ուժի անհրաժեշտությունն ավելի սուր է զգացվում, ապա՝ արդեն Հայաստանում։
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում