Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Հարությունյան. «Տարեցտարի տեսնում ենք ճնշումներ լրատվամիջոցների վրա»

Սեպտեմբեր 29,2014 23:38

Ըստ Մեսրոպ Հարությունյանի` 1-2 հեռուստաընկերություններ կարող են պետականից տարբերվող տեսակետներ հնչեցնել:

Ըստ «Մամուլի ազատությունն Արեւելյան գործընկերության երկրներում» զեկույցի` Արեւելյան գործընկերության երկրների շրջանում 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը չորրորդ տեղում է: Ցանկը գլխավորում է Վրաստանը, որին հաջորդում են Մոլդովան եւ Ուկրաինան: Իսկ Հայաստանին զիջում են Ադրբեջանը եւ Բելառուսը:

Այս կապակցությամբ Aravot.am-ը զրուցեց մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ: Նա նշեց, որ համամիտ է Հայաստանին տրված գնահատականին. «Դա չի կարող պայմանավորված լինել օրենսդրության հետ, որովհետեւ մեզանում օրենսդրությունը բարձր ապահովում է. ե’ւ սահմանադրությամբ, ե’ւ օրենքներով որոշակիորեն խոսքի ազատության ապահովածություն կա»:

Զեկույցի «գործնական կիրառում» անվանակարգում, որտեղ առավելագույնը 1110 միավորն է, Հայաստանը հավաքել է 603-ը: Պարոն Հարությունյանը համարում է, որ այդ միավորը համապատասխանում է հայկական մամուլի ներկայիս վիճակին: Մեսրոպ Հարությունյանը օրինակ բերեց «Չորրորդ ինքնիշխանություն» եւ «Ա1+» լրատվամիջոցների լրագրողների դեմ բռնություն գործադրելու կամ նրանց աշխատանքը խոչընդոտելու դեպքերը` նշելով, որ երկու դեպքում էլ քրեական գործ չի հարուցվել. «Տարեցտարի տեսնում ենք պետության, իշխանության կողմից եւ ընդհանրապես ճնշումներ լրատվամիջոցների վրա եւ կան դատական գործեր, որոնք բերում են մամուլի ազատության վիճակի վատթարացմանը»:

Անդրադառնալով «ինտերնետ/նոր մեդիա» անվանակարգին (որտեղ Հայաստանը առավելագույն 150-ից հավաքել էր 117 միավոր)` Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ վերջին շրջանում նկատում է բացահայտ եւ երբեմն թաքուն վերահսկողության միտումներ:

Պարոն Հարությունյանը համաձայն է «Մամուլի ազատությունն Արեւելյան գործընկերության երկրներում» զեկույցի՝ հայկական հեռուստատեսությանը տված գնահատականի հետ (Հայաստանն առավելագույն 150-ից հավաքել է 65 միավոր), քանի որ նա համարում է, Հայաստանում հեռարձակվող ընկերություններում ազատության մակարդակը շատ ցածր է. «Դա վերաբերում է թե’ հանրային հեռարձակողներին, ե’ւ մասնավոր հեռարձակողներին: Կա 1-2 հեռուստաընկերություն, որտեղ կարող են պետականից տարբերվող տեսակետներ հնչեցնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930