Վազաշենում տանիքներ են վնասվել:
Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը երկրաշարժ է եղել Ադրբեջանի եւ Ռուսաստանի սահմանում: Այն զգացվել է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, Նոյեմբերյանում: Նույն գիշերը, ժամը 1-3-ը ուժեղ քամի է եղել Տավուշի մարզում: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձՎազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ ուժեղ քամուց վնասվել են գյուղի շուրջ 120 տների տանիքներ: Վազաշենի համայնքապետարանի ստեղծած հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզպետարանի հանձնաժողովը Վազաշենում ուսումնասիրություններ կատարելով՝ճշտում են տարերքի պատճառած վնասի չափերը: Հայաստանի որոշ լրատվամիջոցներ, հղում անելով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, հաղորդում են երկրաշարժի եւ քամու վնասների մասին: Մարզպետ Հ. Աբովյանն ասաց, որ բնական այդ երեւույթներն իրար հետ կապ չունեն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Արա, դե էս սերժականները ամեն ինչ գիտեն էլի:Հախորդ սերժահովիկական մեկն էլ կար, գիտեր է, գիտեր սերժի հետ ՀՀ ն շինում են:Դրա անունն էլ քաղաքաշինություն է: