Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին շփոթել է ՀՀԿ-ի հետ»

Սեպտեմբեր 29,2014 22:39

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պնդում է, որ միայն ՀՀԿ-ին է հատուկ քաղաքացիներին պարտադրելով հանրահավաքների տանել:

Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Սիսիանի հանրահավաքին պարտադրել էին դպրոցների ոչ ՀՀԿ-ական ներկայացուցիչներին մասնակցել, տիկին Սարգսյանը զարմացավ.«Զարմացած եմ նախարարի ասածից, հատկապես, որ մեր երկրում բոլոր ուսուցիչները, բոլոր դպրոցական կոլեկտիվները Աշոտյանի եւ ՀՀԿ-ի վերահսկողության տակ են: Հանրապետականացված են բոլորը: Եթե նրա ասածը համապատասխանում է ճշմարտությանը, ուրեմն ՀՀԿ-ի նավը խորտակվում է, որ հանրապետականանացված ուսուցչական կոլեկտիվները մասնակցել են: Ես տեղյակ եմ, որ հանրահավաքին մասնակցել են Հայաստանի  մտահոգ քաղաքացիները, որոնք ձգտում են բարեփոխման: Ծիծաղելի է , որ Աշոտյանը կարող է մտածել,  որ պարտադրաբար կարող ենք հանրահավաքի տանել, առավել եւս՝ իրենց վերահսկողության տակ գտնվող կոլեկտիվներին: Երեւի շփոթել է ՀՀԿ-ին ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Իրենց է հատուկ ճնշման ներքո ու պարտադրանքով իրենց ազդեցության տակ գտնվող կազմակերպությունների ներկայացուցիչներին, նույնիսկ բռնի ուժով ավտոբուսներով տեղափոխել այստեղից այնտեղ, որ քիչ թե շատ ներկայանալի երեւան: Մենք նման խնդիր չունենք, որովհետեւ ամբողջ հասարակությունը զզված է իշխանություններից եւ ոչ մի հույս չի կապում ՀՀԿ-ի հետ ու օր առաջ ուզում է ազատվել ՀՀԿ-ական ռեժիմից: Հետեւաբար,Աշոտյանի  ակնարկները խոսում են այն մասին, որ իրավիճակը այլեւս չեն կարողանում վերահսկել»:

Պատգամավորի խոսքով՝ Արմեն Աշոտյանը մոռացել է, որ ուսուցիչը նույնպես Հայաստանի քաղաքացի է ու իրավունք ունի իր դժգոհությունն արտահայտել. «Քանի որ մեր երկրում, ինչպես ՀՀԿ-ականներն են ասում, բացարձակ ժողովրդավարություն է տիրում, հարց է առաջանում, եթե այսօր Սահմանադրության կետերը չեք հարգում, ի՞նչն եք ուզում փոխել, ինչո՞վ այս սահմանադրությունը ձեզ խանգարում, որ հետեւեք սահմանադրության սկզբունքներին: Նման նպատակ կարող է ունենալ միայն մի իշխանություն, որն ավելի է ուզում հարմարեցնել Սահմանադրությունն իր նպատակներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930