Դուրբանում այսօր ավարտվեցին շախմատի 8-ից 18 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունները:
Հայաստանը Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում ներկայացնում էին տասը շախմատիստներ, որոնք սակայն, անմասն մնացին մեդալներից: Այդուհանդերձ, մեր պատանի շախմատիստների մասնակցությունն ընդհանուր առմամբ վատ չէր. հինգ տղաներ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում տեղ զբաղեցրին առաջատարների տասնյակում:
Բոլորից հաջող հանդես եկավ 12 տարեկանների պայքարին մասնակցած Շանթ Սարգսյանը (նկարում), որը 11 տուրում եւս երեք մասնակցի հետ վաստակեց 8,5 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով անմասն մնաց մրցանակային տեղից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armchess.am-ի