Aravot.am-ը ստացել է ահազանգ այն մասին, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Գագիկի Սմբատյանը գամել է ոտքերը: Նա, ինչպես մեր աղբյուրն է հայտնում, պահանջում է հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Դատապարտյալը ակնկալում է, որ նախարարը կարող է իր խնդիրները բարձրաձայնել և ընթացք տալ իր բարձրացրած հարցին:
Մեր աղբյուրը նաեւ տեղեկացրել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներից Արտակ Հակոբյանը նույնպես երկու օր առաջ գամել էր ոտքերը ` պահանջելով դարձյալ հանդիպում նախարարի հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ