Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «ԵՏՄ պայմանագրի շուրջ բանակցողները պաշտպանել են շաքարավազի հումք ներմուծողների շահերը»

Սեպտեմբեր 29,2014 21:45

Դանիել Իոաննիսյանի կարծիքով` Հայաստանը` որպես Իրանի դաշնակից, իրեն վատ պահեց:

«Լուրջ խնդիրներ կլինեն միջազգային առաքանիների մաքսազերծման հետ կապված»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագրի նախագծին , հայտարարեց «Իրազեկ քաղաքացիներ միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա` լուրջ խնդիրներ կլինեն տարբեր ռեժիմներով Հայաստան ներմուծվող ապրանքների ձեւակերպումների հետ կապված: Նա նշեց, որ իրանական տարբեր կազմակերպություններ, որոնք Հայաստանի տարածքով տարբեր ապրանքներ են տեղափոխում, եւս խնդիրներ կունենան. «Մենք` որպես Իրանի դաշնակից, մեզ վատ պահեցինք` հաշվի չառանք, որ Իրանն այս մասով մեր դաշնակիցն է, իրենց շահերը հաշվի չառանք»:

Նա համարում է, որ պայմանագրի դրական կողմեր դժվար է գտնել, քանի որ պայմանագիրը շատ բացասական է: Սակայն, ըստ նրա, դրական է այն հանգամանքը, որ շաքարավազի հումքը 10 տարի չթանկանալու. «Եթե մենք չստորագրենք՝ ընդհանրապես չի թանկանա, ոչ միայն տաս տարվա ընթացքում, այլ՝ երբեք: Եթե մեր պետությունը որոշի թանկացնել, դա արդեն մեր գործը կլինի, իսկ այսպես կրկին որոշողը Եվրասիական տհնտեսական միությունն է լինելու, Մոսկվան է լինելու»:

Դավիթ Իոաննիսյանը զավեշտալի է համարում այն հանգամանքը, որ շաքարավազի հումքի հարցի բանակցություններն ընթացել են այնքան լուրջ մակարդակով, որ այն տեղ է գտել պայմանագրի երրորդ հավելածում` զինտեխնիկայի, օդանավերի հետ միասին`ի տարբերություն բոլոր սննդամթերքների, որոնք տեղ են գտել 4-րդ հավելվածում .«Դա շատ հետաքրքիր է, որ բանակցողները շատ լուրջ պաշտպանել են շաքարավազի հումք ներմուծողների շահերը` ի տարբերություն դեղորայքի, ավտոմեքենաների, սերմացուի: Շատ զվարճալի է, որ շաքարավազն այդպիսի ուշադրության է արժանացել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930