Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայէլցանցերը» ումի՞ց եւ քանիսո՞վ է գնում էլեկտրական էներգիան

Սեպտեմբեր 29,2014 20:45
elektracanc

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդումներից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, Aravot.am-ի ընթերցողներից մեկը հետաքրքրվել էր, թե էլեկտրակայաններն ի՞նչ գնով են վաճառում իրեն արտադրանքը:

Aravot.am-ը գրավոր հարցում է կատարել Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ): Ըստ այդմ, ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա է գնում շուրջ 170 կայաններից, որոնցից 162-ը փոքր հիդրոէլեկտրակայաններ են:

Փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի գները տարբեր են` ամենաէժան էլեկտրաէներգիան` ներառյալ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), կազմում է 11,93 դրամ, իսկ ամենաթանկը` կրկին ԱԱՀ-ով, 59,03 դրամ է:

Օրինակ` «Հ.Ա.Գ. Եռյակ» ՍՊԸ-ի  «Գառնի ՀԷԿ-1»-ի արտադրած էլեկտրաէներգիան Հայէլցանցերը գնում է 11,93 դրամով, «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ի ՀԷԿ-ից գնված էլէներգիայի սակագինը՝ ԱԱՀ-ն ներառյալ, 18,48 դրամ է: «Լեռ-Էքս» ընկերության «Լեռ-Էքս ՀԷԿ-6»-ից Հայէլցանցերը էլեկտրաէներգիա է գնում 16,847 դրամով:  Մնացյալը՝ ստորեւ.

«Գյումրի» ՀԷԿ`16,847 դրամ

«Զովաշեն»ՀԷԿ` 25,273 դրամ

«Բազենք» ՍՊԸ  Եղեգիս -1  ՀԷԿ`25,273 դրամ

«Արենի» ՀԷԿ`25,273 դրամ

«Ատլաս Էներգ» ընկերության «Այգեձոր» ՀԷԿ`19,069 դրամ

«Գրիգ. Թադ. Կվարց» ընկերության` «Անի» ՀԷԿ` 25,273դրամ

«ԲԷՑ» ՓԲԸ-ի «Լոռի-1» հողմակայան` 44,486 դրամ

«Արփա Էներգիա» «Արփա» փոքր ՀԷԿ` 25,273 դրամ

«Էներջի կոկ» ընկերության  «Խաչաղբյուր» փոքր ՀԷԿ` 25,273 դրամ

«ՄԵԳԱԷՆԵՐՋԻ» ընկերության «Խաչաղբյուր-2» ՀԷԿ` 25,273 դրամ

«ՀիդրոԿորպորացիա» ընկերության ՓԲԸ «Արգիչի» փոքր ՀԷԿ`25,273 դրամ

«Ձորագետ-5» փոքր ՀԷԿ` 25, 273 դրամ

«Ձորագետ-6» փոքր ՀԷԿ`25, 273 դրամ

«Հայռուսկոգեներացիա»`  59,03 դրամ

«Լուսակերտ Բիոգազ Փլանտ»ընկերություն`  48,06 դրամ

Խոշոր էլեկտարկայաններից` «ՀայկականԱտոմայինԷլեկտրակայան»ՓԲԸ -ից, ըստ Հայէլցանցերի, էլեկտրաէներգիա է գնվում ` 5,726 դրամով:

Մյուս խոշոր արտադրողից` «Որոտան» ՓԲԸ (հիդրոէլեկտակայանների համալիր), ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա է ձեռք բերում` 7,978 դրամով:

«ՄիջազգայինԷներգետիկԿորպորացիա» ՓԲԸ –ից` 2,072 դրամով

«ՀրազդանիԷներգետիկԿազմակերպություն»ԲԲԸ-ից` 36,925 դրամով

«Երեւանի ՋԷԿ»ՓԲԸ-ի շոգեգազային համակցված ցիկլով աշխատող էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան ՀԷՑ-ը գնում է 18,133 դրամով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից` 40,08 դրամով:

«Հնարավո՞ր էր արդյոք չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը» թեմայով  «Դեմ առ դեմի» ամբողջական հաղորդումը դիտեք տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930