Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն». Հ. Նաղդալյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Սեպտեմբեր 29,2014 19:44

Հարգելի կոլեգաներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար.  այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ:

Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ պետության գործունեության ամբողջական  պայման: Դա այն ժողովուրդն է, որը կրողն է ինքնիշխանության և ուժի միակ աղբյուրի: Սա դեմոկրատիայի հիմնական սկզբունքն է, և ազատ, առաջադեմ,  մրցունակ ու բարգավաճ երկրի հաստատումը:

Շոտլանդիայի հանրաքվեն ինքնին կարևոր ֆենոմեն է: Ժողովրդի ապագան վճռվեց կամքի ազատ արտահայտմամբ: Դեմոկրատիայի օրրան հանդիսանալով՝Բրիտանիան՝ Եվրոպական միության անդամը, ևս մեկ անգամ բոլոր ազգերի համար դարձավ օրինակ, թե ինչպես պետք է գործի ժողովրդավարական երկիրը: Շոտլանդական հանրաքվեն մեծ կարևորություն ունի համաշխարհային ողջ հանրության համար, և հավատում եմ, արդեն օրինակ է քաղաքակիրթ աշխարհի համար :

Հարգելի կոլեգաներ, 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղը նույնպես փորձ արեց խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը վճռելու: Այն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ, համապատասխանելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին և համաձայն ընթացիկ օրենսդրության:  Սակայն այս փորձն Ադրբեջանի կողմից արձագանքվեց ամենադաժան կերպով: Այս երկրի իշխանությունները  ջարդեր իրականացրեցին ուղղված հայ բնակչության դեմ, զանգվածային տեղահանում, էթնիկ բնաջնջում, որոնք ուղեկցվում էին լայնամասշտաբ  ագրեսիայով եւ ի վերջո՝ պատերազմով  Լեռնային Ղարաբաղի դեմ:

Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն: Ադրբեջանի երիտասարդ սերունդն աճում է ողջ հայության նկատմամբ ատելության եւ  անհանդուրժողականության մթնոլորտում: Որևէ քայլ չի իրականացվել՝ պատրաստելու հասարակությանը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ:  Երկու երկրների հասարակությունների միջև կոնտակտ հաստատելու, վստահություն կերտելու ցանկացած փորձ ադրբեջանական հասարակության մեջ  հանդիպում է Ադրբեջանի իշխանությունների խիստ դիմադրությանը և դաժանորեն ճնշվում է:

Տիկնայք եւ պարոնայք, բացահայտ է դառնում, որ հանրաքվեները աստիճանաբար դառնում են ամենաօրինական գործիքներից մեկը՝ էթնիկ կոնֆլիկտները լուծելու համար:  Պատահական չէ, որ 20 տարի անցԼեռնայինՂարաբաղի կոնֆլիկտի լուծման կարևոր սկզբունքներից մեկը, որն առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինքնորոշման իրավունքն էր՝ օրինականորեն պարտադրվող  հանրային կամարտահայտությունը՝ հանրաքվեի միջոցով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի միջազգային ճանաչումը  կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և կօգնի կենտրոնացնել ջանքերը՝զարգացնելու հասարակությունների խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմներ և պայմաններ:

Շնորհակալություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930