Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսալ Արմենալ»-ին կառավարությունը արտոնություն կտա

Սեպտեմբեր 29,2014 19:22

 «Ռուսալ Արմենալ»-ը խոստանում է փայլաթիթեղի արտադրությունն ավելացնել:

Կառավարությունը 3 տարով կհետաձգի «Ռուսալ Արմենալ» ընկերության ներկրած ապրանքների համար ավելացված արժեքի հարկի կիրառումը: Այսպիսի արտոնություն տրվում է այն ընկերություններին, որոնց ներկրած ապրանքի գինը գերազանցում է 200 մլն դրամը: Կառավարության նիստի օրակարգում, որտեղ «Ռուսալ Արմենալ»-ին արտոնություն տալու մասին որոշումն է, նշված է, որ փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը ներկրելու է 513  միլիոն 402 հազար դրամի ապրանք: Մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 1-ը:«Ռուսալ Արմենալ»-ը կներկրի վառարան`ալյումինե փայլաթիթեղը գլանափաթեթներով  թրծաթողման համար եւ էլեկտրոստատիկ պատման համակարգ:

Ըստ նույն աղբյուրի, այս ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր կատարել է շուրջ 120 մլն դոլարի ներդրում:

«Ռուսալ Արմենալ»-ը կառավարության խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակներում արտադրական հզորություններն ավելացնել եւ արտադրանքի ցանկն ընդլայնել: Ըստ ընկերության հաշվարկների, թողարկվող ապրանքային արտադրանքի ավելացում է ակնկալվում մինչեւ 33600 տոննա տարեկան եւ փայլաթիթեղի լրացուցիչ թողարկում 5600 տոննա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930