Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ նիստը բոյկոտեցին, քվորում չեղավ

Սեպտեմբեր 29,2014 19:17

Այսօր նախատեսված էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ ՕԵԿ- ի նախաձեռնությամբ: Պետք է քննարկվեր «ԴԱՀԿ մասին» ու հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախօրոք հայտարարել էր, որ այդ օրենքների վերաբերյալ Սահմանադրական դատարանում առկա է մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, եւ այս տարվա նոյեմբերի 25-ին ՍԴ-ում նիստ է լինելու այդ մասին: Ուստի իրենք չեն մասնակցելու այդ նիստին: Նա առաջարկեց առայժմ ձեռնպահ մնալ այդ օրենքների քննարկումից, եւ այն քննարկել Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

 

ՕԵԿ-ի հրավիրած արտահերթ նիստին ներկա էր ընդամենը 32 պատգամավոր, բնականաբար, քվորում չապահովեց եւ նիստը համարվեց փակված:

Չնայած  չմասնակցելու վերաբերյալ հայտարարություն արել էր միայն ՀՀԿ-ն, բայց ոչ իշխանական ուժերի շարքերն էլ նոսր էին: «Բա դո՞ւք ինչի եք բոյկոտել»,- ոչ իշխանականներին հարցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ վստահեցնելով, որ արտահերթ նիստի մասին հայտարարել է առավոտյան, երբ այդ թեւի պատգամավորները 60 հոգի էին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930