Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:
Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի ներկայացումից և դրա վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցավ Վացլավ Հավելի 2014-ի մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակին արժանացավ ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Անար Մամադլին:
Մրցանակը՝ 60.000 եվրոն, փոխանցվեց նրա հորը՝ Ասաֆ Մամադովը:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, խոսելով Անար Մամադլիի մասին, նշեց. «Պարոն Մամադիի գործունեության հիմքում ընկած էր ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիների իրավունքների պաշտպանությունը: Նա մեր գործընկերն է այս արժեքների տարածման առումով»:
Նշենք, որ ԵԽԽՎ այս տարվա Վացլավ Հավելի մրցանակի համար ներկայացված 56 թեկնածուներից ընտրվել էր 3 թեկնածու։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ