Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարը մասնակցել է «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը

Սեպտեմբեր 29,2014 18:21

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը: Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: Խոսելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին՝ նախարարը նշել է, որ այն ունի դարերի պատմություն, երբ երկու եղբայրական ժողովուրդ միասին մասնակցել են ազատագրական պայքարին: 

Նախարարը վկայակոչել է երկու ժողովուրդների միասնական ճակատագիրը, որը նրանք պատվով են կիսել՝ միասին դիմակայելով ընդհանուր փորձություններին ու դժավարություններին: Հայաստանը այսօր եզդիների հայրենիքն էլ է, որտեղ նրանք ապրում և ստեղծագործում են: Նա հավելել է, որ այսօր էլ ավանդույթ դարձած բարեկամությունը շարունակվում է, ինչի վկայությունն է Իրաքի Շանգալ նահանգում իսլամիստ ծայրահեղականների կողմից եզդիների ոչնչացման խստագույնս դատապարտումը բարձր ատյաններում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, և այդ աղետի բացասական հետևանքների մեղմման համար ցուցաբերած օժանդակությունը: 

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը կիսում է եզդի ժողովրդի ցավը և օրհասական պահերին միշտ եղել ու մնալու է նրա կողքին: Հովհաննես Մանուկյանը, դիմելով ներկաներին, վստահեցրել է, որ հայ և եզդի ժողովուրդների փոխօգնությունն ու փոխվստահությունը շարունակական կլինեն՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության և ի փառս մեր ընդհանուր Հայրենիքի: 

ՀՀ ԱՆ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930