Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ես տեղեկացված եմ, որ Հովիկ Աբրահամյանը պնդել է, որ գան ինձ խուզարկեն»

Սեպտեմբեր 29,2014 17:34

Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Ժառանգության» պատգամավորների ներկայացրած «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ կարգազանց որակվի այն պատգամավորը, որը ուրիշի փոխարեն կքվեարկի:
Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է ՝ կարգազանց են համարվում այն պատգամավորները, որոնք աղմկում են, վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս, չեն կատարում ԱԺ նիստը վարողի՝ օրենքից բխող կարգադրությունները: Հստակ կա: Ուրիշի փոխարեն քվեարկելը շատ քողարկված է լինում, անհնար է դա ապացուցելը: Ինչպե՞ս ենք փաստում: Դուք օգտագործում եք հանցագործություն բառը: Ես ուզում եմ հասկանալ՝ եթե ես աղմկում եմ, ես հանցագո՞րծ եմ, քրեորեն հետապնդելի արա՞րք եմ թույլ տալիս: Ես ուզում եմ հասկանալ նաեւ՝ այն քարտերը հանիրավի հավաքելը դա հանցագործությո՞ւն է, թե՞կարգազանցություն, ՔրՕր-ում որեւէ բան այդ մասին կա՞ գրված: Ես ենթադրում եմ, որ մենք միգուցե մտածենք այնպիսի գործիք, որը խախտումը հստակ անհատականացնենք, մնացածը կարող է վիճենք եւ չունենանք կոնկրետ փաստ:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, ԱԺ-ն հանրային վայր է, բոլորի գործողությունները տեսանկարահանվում են եւ շատ հեշտ է ապացուցելը:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ վաղը այս լրացման հետ կապված վեճեր են լինելու. «Առաջարկում եք ձեր խոսքի հիման վրա մարդը համարվի կարգազանց, հետո գնա ապացուցի, որ ինքը կարգազանց չի եղել: Եթե գտնում եք, որ ես ուրիշի՝ իմ կողքի նստածի փոխարեն քվեարկել եմ, խնդրեմ, եկեք վերաքվեարկենք»:

Զարուհի Փոստանջյանն այդ առաջարկը չընդունեց: Նա ասաց, որ նախագիծը քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում բազմաթիվ իրավաբանների մասնակցությամբ եւ ստացել դրական եզրակացություն. «Բոլոր իրավապահներն իրենց կարծիքները հայտնեցին, մենք ընդունեցինք այս տարբերակը: Ես գնացել եմ զիջումների, եւ այն պարտադրանքը, որ նիստը վարողը պետք է հաղորդում տա հանցագործության մասին, այս մասը ես հանել եմ, զիջում եմ կատարել: Ձեր իսկ շահերից բխում այսպիսի օրինագիծ ընդունելը»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդեց, որ Զարուհի Փոստանջյանը պատասխանի Խոսրով Հարությունյանի բարձրացրած հարցին՝ ուրիշ պատգամավորների քարտեր գողանալը հանցագործությո՞ւն է, թե՞ կարգազանցություն:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե դա լիներ քրեորեն հետապնդելի արարք, Հովիկ Աբրահամյանը ընդմիջման ժամանակ զանգահարել է իրավաբաններին եւ փորձել է իրենցից խորհրդատվություն ստանալ: Նույնիսկ ես տեղեկացված եմ, որ նա պնդել է, որպեսզի գան եւ խուզարկեն ինձ: Եթե դա լիներ քրեորեն հետապնդելի արարք, ապա մի կասկածեք, որ դուք ձեր բոլոր լծակները կօգտագործեիք եւ կգայիք այդ քարտերն ինձանից բռնի ուժով կտանեիք: Այնպես որ, դուք շատ լավ գիտեք ինչպես է տեղի ունեցել: Եթե լիներ հանցակազմ, ապա գլխավոր դատախազն ինքն էլ ընթացք կտար՝ առանց ձեր կողմից հայտարարության սպասելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930