Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը երեք ամսից կարող է ԵվրԱզԷս-ի անդամ դառնալ. Росбалт

Սեպտեմբեր 29,2014 17:21

Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ 2015թ. հունվարի 2-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարության՝ ԱՊՀ երկրների հետ Մաքային միության և տնտեսական համագործակցության բաժնի փոխտնօրեն Աննա Սիսոևան: Փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

«Պայմանագրի վավերացման գործընթացը պատշաճորեն է ընթանում, բայց չի ստացվում անել այն միաժամանակ և մեկ օրում», – ասել է Սիսոևեան՝ նշելով, որ Ղազախստանը համաձայնագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին:

«Մենք հույս ունենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհանդիպեն Մինսկում, մենք նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ երեք երկրները ավարտել են վավերականացման գործընթացը և պատրաստ են, որ 2015թ. հունվարի 1-ից պայմանագիրն ուժի մեջ մտնի», – ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի միությանը միանալու պայմանագիրն արդեն պատրաստ է և այն ևս կարող է ստորագրվել հոկտեմբերի 10-ին Մինսկում, ինչը Հայաստանին հնարավորություն կտա ԵվրԱզԷս-ի անդամ դառնալ հունվարի 2-ին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930