Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Եթե ձեզ թվում է իմ ուշքը գնում է ձեզ ձայնի իրավունքից զրկելու համար՝ չարաչար սխալվում եք»

Սեպտեմբեր 29,2014 17:18

«Այն, ինչ այսօր քվեարկվում է, չեմ կարծում, որ որեւէ մեկը դեմ է, որ լինի կարգուկանոն, աղմուկ չլինի, մեկը մյուսի փոխարեն չքվեարկի եւ առհասարակ լինի փոխադարձ հարգանք: Դա կլիներ իդեալական: Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ մեր գործընկերներ առաջնորդվում են հին հունական սկզբունքով՝ ինչը կարելի է Զեւսին, չի կարելի եզին: Քարտեր կարելի է վերցնել, որպեսզի պատգամավորները իրենց բնականոն աշխատանքը թույլ չտան, կարելի է տեղից ընդհատել, կարելի է գոռալ եւ այնուհետեւ գալ այս ամբիոնից 180 աստիճան շուռ գալ ու ասել՝ նիստ վարողն ինձ ձայնի իրավունքից զրկում է»,- այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես արտահերթ ելույթ ունեցավ՝ պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին:

Շարմազանովը դիմեց ընդդիմադիրներին. «Հարգելի գործընկերներ,եթե ձեզ թվում է իմ ուշքը գնում է ձեզ ձայնի իրավունքից զրկելու համար՝ չարաչար սխալվում եք: Որեւէ մեկին հաճելի չէ իր գործընկերներին զրկել ձայնի իրավունքից: Բայց հասկացեք, պետք է այդ ժամանակ խոսեք վարման կարգի վերաբերյալ: Ձեզ մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ իմ ուշքը գնում է ինձնից աջ նստածների խոսափողն անջատելու համար: Նման բա չկա: Բայց այն, ինչ պահանջում եք մեզանից, նաեւ դուք պետք է անեք: Ձեր աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշը մի տեսեք: Չեմ ասում, թե մեծամասնությունը իդեալական է»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ ասաց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ցանկացած ընդդիմության կամ այլընտրանքի ներկայացուցչի խնդրանք, որ լուսատախտակի վրա թվերը պահենք՝ արել ենք: Եթե մեզ լսի մի մարդ, որը վերջին մի քանի ամիսներին Հայաստանում չի եղել, կասի ի՞նչ է, շփթըփ նստում են, օրենքները անց են կացնում: Ախր այդպես չի, չէ՞: Այսօր 23 հոգի հայտարարեց, որ  սխալվել են, որեւէ պատգամավոր այդ ընթացքում ոչ դուրս է եկել, ոչ ներս է եկել, որ ասեք, թե քաղաքական կուսակցությունը ֆոկուս արեց»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930