«Ես չեմ ասի, դա հասարակական կարծիք է, որովհետև ես հանրաքվե չեմ անցկացրել: Կան տարբեր կարծիքներ՝ կան դրական կարծիքներ, կան պասիվ կարծիքներ, կան խիստ բացասական կարծիքներ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու որոշմանը: Լրագրողներից մեկն ԱԺ նախագահից հետաքրքրվեց` որքանո՞վ էր արդարացված այդ նշանակումը, հաշվի առնելով հասարակական բացասական վերաբերմունքը:
Մեկ այլ դիտարկման, որ Սուրեն Խաչատրյանը նաև սպանության մեջ է մեղադրվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դատաիրավական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է»:
Իր անձնական կարծիքն արտահայտելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին, Գալուստ Սահակյանն ասաց, որ 90-ականներից է ճանաչում Խաչատրյանին և այն ժամանակ նա այդպիսի բացասական վերաբերմունքի առիթ չի տվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ