Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրին 4 միլիոն դրամ պարտքով փող կտան

Սեպտեմբեր 29,2014 17:13

Արմավիրի մարզի Արմավիր համայնքին ֆոնդային բյուջեից 4 միլիոն դրամ պարտքով փող կտան: Համայնքի բյուջեում գումարի դեֆիցիտ առաջացել է

այս տարի գարնանը տեղի ունեցած ցրտահարության պատճառով: Արմավիր համայնքը չի կարողացել վճարել ոռոգման ջրի խորքային հորերի պոմպերի ծախսված էլեկտրաէներգիայի համար եւ պարտքեր է կուտակել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի հոկտեմբերի 2-ի նիստի օրակարգից:

Հարցը կառավարությանը կներկայացնի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը` հայտնելով, որ գումարները Արմավիրին տրվում են վերադարձնելու պայմանով:

Ֆինանսների նախարարությունը որոշման հետ կապված որեւէ առարկություն չի ունեցել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930