Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Մոսկվա ժամանած Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը հյուրանոցում հնչած հակահրդեհային կեղծ ահազանգի պատճառով գիշերը մեկ ժամ անցկացրել են երկու թաղամաս հեռու գտնվող ռեստորաններից մեկում, որից հետո վերադարձել են հյուրանոց ու հանգիստ գիշեր անցկացրել:
ԲԿՄԱ-«Բավարիա» հանդիպումը կայանալու է վաղը «Խիմկի Արենա» մարզադաշտում` առանց հանդիսատեսի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Reuters-ի