Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմի հարձակումները կարող են կրկնվել, մենք պետք է պատրաստ լինենք». Ռուս փորձագետ

Սեպտեմբեր 29,2014 16:28

Մոսկվայի հասարական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի գնահատմամբ, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը պայմանավորված է նաեւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացմամբ:

Ըստ նրա, Հայաստանի անդամակցության ձգձգման հարցում ուշացնող օբյեկտիվ պատճառներ կան: «Այս գործընթացը պետք է ամրագրվի հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ»,- այսօր «Ռիա նովոստի» մամուլի ակումբում կազմակերպված Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց պարոն Եվսեեւը:

Նա նաեւ ակնարկեց, որ Ղազախստանը սկսել է շատ զգուշորեն մոտենալ մեր երկրի անդամակցությանը հարցին եւ նշեց, որ այժմ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ լուրջ խնդիրներ կան, բայց սխալ համարեց խոսել ռուս-ղազախական հարաբերությունների հնարավոր խզման մասին:

Պարոն Եվսեեւի խոսքով, Չինաստանը նույնպես պատրաստվում է ներկայացնել իր ինտեգրման նախագծերը, եւ այդ պարագայում Եվրասիական տնտեսական միությունը պետք է պաշտպանի իր շահերը: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, թե համոզված չէ, որ Եվրասիական տնտեսական միությունը արագ կզարգանա: Վերջում էլ հավելեց. «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները սկզբունքային են.մենք պետք ենք միմյանց ոչ միայն տնտեսական առումով»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին` փորձագետը մտավախություն հայտնեց, որ նախորդ ամիս սկսված ադրբեջանական կողմի հարձակումները հնարավոր է կրկնվեն հաջորդ տարի եւս. «Պետք է ամրապնդել եվրասիական ինտեգրումը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ուժեղացմամբ, քանի որ այն, ինչ օգոստոսին տեղի ունեցավ Ղարաբաղում, կարող է կրկնվել նաեւ մեկ տարի անց: Մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ իրադարձություններին համարժեք պատասխան տալուն, քանի որ դրանց կրկնությունը լիովին հնարավոր է: Միայն դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը կարող է կանխել նման սպառնալիքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930