Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ասաց, որ երկրում չի եղել և տեղյակ չէ եռյակի հանրահավաքներից: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք եռյակի հանրահավաքներից հետո իշխանությունը խուճապի մե՞ջ է ու այդ իսկ պատճառով փորձում են խոչընդոտե՞լ եռյակի մարզային հանրահավաքները, Մհեր Սեդրակյանը նորից կրկնեց, որ երկրում չի եղել և ոչ հանրահավաքներից է տեղյակ ոչ էլ խոչընդոտելուց. «Էդ հարցերը իմաստուն մարդկանց տվեք, ես իմ գործն եմ անում»: Հարցին, թե որն է նրա գործը, վերջինս ասաց`լրագրողների հարցերին չպատասխանելը:
Լրագրողների պնդմանը, թե ամեն դեպքում իշխանությունները վախեցած են եռյակի հանրահավաքներից, նա ասաց, որ Հանրապետականը վախենալու ոչ մի բան չունի:
Հարցին, որ հասարակությունը դեմ է Սուրեն Խաչատրյանի մարզպետ նշանակվելուն, ինքն ի՞նչ կարծիք ունի, Մհեր Սեդրակյանը նախ ասաց, որ ինքն էլ է դեմ: Հետո, ուղղելով խոսքը, ասաց, որ ի հակառակ հասարակության, ինքը կողմ է:
Լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ չքվեարկեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԲՀԿ-ի ներկայացրած նախագծին, Մհեր Սեդրակյանն ասաց. «Եսիմ, կոճակը չէր աշխատում, սարվատ էր եղել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լրիվ կլոունադա ա։ՈՒ հլը ըստ շարմազանովի,թուրքերին 10:0 տանում ենք։