Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել սեպտեմբերի 30-ից հետո. ИТАР-ТАСС

Սեպտեմբեր 29,2014 15:19

Եվրամիության երկրների 28 դեսպաններ սեպտեմբերի 30-ին կգնահատեն Ուկրաինայի խաղաղության ծրագրի իրականացումը, որի արդյունքում հնարավոր է չեղյալ հայտարարվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը կհավաքվի վաղը, որպեսզի գնահատի [Ուկրաինայում] հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղության ծրագրի իրականացումը: Ու միայն դրանից հետո, այդ գնահատականների հիման վրա, Եվրահանձնաժողովին և ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայությանը կհանձնարարվի [Ռուսաստանի նկատմամբ] պատժամիջոցների փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել», – ասել է Կոսյանչիչը:

Պատժամիջոցների հարցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները կսկսվեն հոկտեմբերին: Պատժամիջոցները մեղմացնելու ցանկացած որոշման համար անհրաժեշտ կլինի 28 երկրների միաձայն համաձայնությունը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը,որ նախաձեռնել է ԱՄՆ-ը,Եվրոմիության երկրների կողմից նախաձեռնությանը միանալը մեծ քաղաքական սխալ էր: ԵՄ անդամ երկրները պետք է հասկանային,որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը ձեռնտու է միայն ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական շահերին:Հետաքրքրական է այն փաստը,որ ԱՄՆ-ի այս որոշմանը առաջինը արձագանքեցին և իրենց համաձայնությունը տվեցին անգլիախոս երկրները`Ավստրալիա,Կանադա,Մեծ Բրիտանիա:Այս <> կոալիցիոն ուժի տակ է` որ պարում է ԵՄ-ն:Գուցե սա հասկացել է ԵՄ-ն, որ ցանկանում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը քննարկել:Եթե ԵՄ-ն դա չի հասկացել`պետք է հասկացնել:Եվրոմիությունը պետք է հասկանա,որ ԽՍՍՀ-մ կործանումից հետո իր համար առաջնահերթ խնդիր պետք է լիներ ազատվել նատոյական կապանքներից:Ներկա աշխարհաքաղաքական ստեղծված պայմաններում ոչ թե Ռուսաստանն է իրենց թշնամին,այլ`ԱՄՆ-ը:Եթե ԽՍՍՀՄ-ի գոյության պայմաններում ԵՄ-ի համար ամենավտանգավոր ուժը այդ երկիրն էր,ապա`կարելի է ասել ,որ ներկայումս նրանց համար ամենավտանգավորն ԱՄՆ-ն է`վերը նշված իր անգլիախոս դաշնակիցներով հանդերձ:ԱՄՆ-ը կարողացավ ԽՍՍՀՄ -ը կործանելուց հետո սլավոնական ծագման ժողովուրդներին կտրել Ռուստանից,ցանկանալով թուլացնել նրան և աշխարհում ստեղծել միաբեվեռ անգլիախոս ազգերի,երկրների տիրապետություն:Ժամանակն է ,որ Եվրոմիության մեջ մտնող երկրները սա հասկանան:ԵՄ-ը պետք նաև հասկանա, որ ներկա պայմաններում Ռուսաստանը իրենց համար վտանգ չի ներկայացնում,և ժամանակն է ,որ ՆԱՏՕ կոչվող ռազմական բլոկը պետք է դադարի գոյություն ունենալուց:Ասեմ նաև,որ քանի դեռ ՆԱՏՕ կոչված բլոկը գոյություն ունի,որը աշխարհի բոլոր ծագերում խառնակություններ ստեղծող հիմնական ուժն է,չի լուծվի նաև հայ ժողովրդի համար այնպիսի կարևորություն ունեցող հարցեր,ինչպիսին հայոց ցեղասպանության միջազգային բարձր մակարդակի ճանաչումն է և Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը:Քանի դեռ գոյություն ունի ՆԱՏՕ-ն,այս հարցերը քաղաքական շահարկումների թեմա կլինեն միայն:Այստեղից հետևություններ………և……:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930