Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյան. «Իշխանությունները չեն արձագանքում, քանի որ Կրեմլի խամաճիկներն են»

Սեպտեմբեր 29,2014 14:57

«Սպառնալիքները հնչում են, և մեր հասարակությունը շարունակում է հանդուրժել»,-Aravot.am-ի հարցին՝ մինչև ե՞րբ պետք է մեր հանրությունը, քաղաքական ուժերն ու իշխանությունները հանդուրժեն ռուսական կողմից հնչող սպառնալիքները. օրերս ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ Հայաստանին սպառնաց  պետականության կորստով, լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը:

Նրա համար ամենազարմանալին է ոչ իշխանական քաղաքական ուժերի պահվածքը, նրանց լռությունը: Այս առիթով Գայանե Առուստամյանն ասաց. «Պետականության կորստի մասին ակնհայտ սպառնալիքը գոնե արձագանք պիտի ենթադրեր այդ ոչ իշխանական ուժերի առաջնորդների կողմից: Բայց չի հնչում, և այդ լռությունը ենթադրում է, որ նրանք նույնպես համաձայն են, որ ՀՀ-ն գնա դեպի այդ կործանարար գործընթաց՝ Եվրասիական տնտեսական միություն և ամբողջությամբ կուլ գնա ՌԴ-ին՝ ենթարկվելով էքսպանսիայի և դառնալով ՌԴ-ի ընդամենը արոտավայրը կամ արվարձանը»:

Հանրային հարթակից հնչող առարկությունները, ըստ Գայանե Առուստամյանի, խլանում են համատարած աղմուկի մեջ. «Քարոզչության միջավայրում հայ հասարակությանը դեպի Ռուսաստան ուղղելու այդ աղմուկի մեջ հանրային հարթակից հնչող ձայները նույնպես խլացան: ՀՀ հանրությունը քարոզչական ճնշման տակ է, որը խտացված է մեկ ձևակերպման մեջ՝ ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»:

Գայանե Առուստամյանն ահազանգեց, թե ՌԴ-ից հնչող սպառնալիքներն, ի վերջո, առարկայանալու են, եթե լռենք ու հակահարված չտանք: Ուղղակի զանգվածաբար պիտի առարկենք այդ ճնշումներին»:

Հարցին՝ իսկ իշխանական օղակներն այդտեղ անելիքներ չունե՞ն, օրինակ՝ ԱԳ նախարարությունը, տիկին Առուստամյանը պատասխանեց. «Ես այլևս իշխանության հետ որևէ հույս չեմ կապում, քանի որ իշխանությանը իշխանություն չեմ համարում, և բնական է, որ ոչ լեգիտիմ խունտա է, որ կառավարում է երկիրն ու տանում դեպի Ռուսաստան: Ես այդ իշխանություններից ակնկալիքներ չունեմ: Իշխանությունները չեն արձագանքում, քանի որ Կրեմլի խամաճիկներն են»:

Գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը ռեպլիկի կարգով ասաց. «ԱԳՆ-ից միայն վիզաների բաժինը կարելի է թողնել, որ մուտքի վիզա տան ու առնեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930