Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը ԵԽ-ին կոչ է արել խստորեն պատժել Ադրբեջանին

Սեպտեմբեր 29,2014 14:46

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի հարցով իր նոր զեկույցում նշել է, որ այդ երկրում աճել են իշխանություններին քննադատողների դեմ ճնշումները, հատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը ստանձնել է Եվրախորհրդի նախագահությունը:

«Ադրբեջանի կառավարությունը շարունակում է բռնի քաղաքականություն իրականացնել իրավապաշտպանների և իշխանություններին այլ քննադատողների նկատմամբ ու դրանով անարգում է Եվրախորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունները» , – ասել է կազմակերպության Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչ Գիորգի Գոգիան:

Զեկույցում ասվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում տարբեր մեղադրանքներով Ադրբեջանում մոտ 50 ակտիվիստներ, ընդդիմադիր գործիչներ, բլոգերներ և իրավապաշտպաններ են ձերբակալվել:

Գոգիան ԵԽ-ին կոչ է արել դատապարտել Բաքվի պահվածքը` «հնարավոր ամենախիստ գործողությամբ»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930