Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունը՝ վիրահատության համար երեխային ու նրա ծնողներին արտոնագիր չտրամադրելու առնչությամբ

Սեպտեմբեր 29,2014 14:30

«Թեպետ Դեսպանությունը, սկզբունքորեն և համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքի կողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետևյալ ճշգրտումները։

Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու դիմում հոր և երեխայի անունով ներկայացվել է 2013թ. վերջին: Լայնորեն ներգրավված լինելով կոորդինացիոն հարցերում, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատության ընտրության գործընթացում, սույն Դեսպանությունը տրամադրեց համապատասխան մուտքի արտոնագրերը :
Այժմ նախատեսված վիրահատական միջամտության նպատակով Զաքիյան ընտանիքը ցանկանում է երեխային ուղարկել Ֆրանսիա: Դեսպանությունը պատրաստակամ է տրամադրել երկրորդ ելքի արտոնագիրը այն նույն պայմաններով, ինչ առաջին ելքի արտոնագրի տրամադրման դեպքում՝ ըստ նմանատիպ բոլոր արտոնագրերի տրամադրման ընթացակարգի։

Սույն հարցի առնչությամբ Դեսպանությունը չի պատրաստվում այլ ճշգրտումներ կամ մեկնաբանություններ տրամադրել» :

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930