Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ասած «գրողի ծոցը» Ազգային ժողո՞վն է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2014 13:45

Այսօր ԱԺ քառօրյան նորից սկսեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ արդեն ավանդական դարձած հարցով՝ «Հայ-թուրքական արձանագրությունները դո՞ւրս եք մղելու ԱԺ նիստի օրակարգից: Ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ «նորից հռետորական հարց եք տալիս, որովհետեւ ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահը իր դիրքորոշումը հայտնել է, իսկ դա գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի անունից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ն գրողի ծոցը չէ: Թեպետ կարելի է նաեւ պնդումներ անել, որ այստեղ գրողի ծոցը հասկացությունը իրականությանը համապատասխանում է, քանի որ այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները…»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց Զարուհի Փոստանջյանին՝ հորդորելով պահպանել քաղաքական կոռեկտություն ու խոսել բացառապես օրենքի վերաբերյալ. «Թե չէ գրողի ծոցը…սպանվել: Դուք հնարավորություն ունեք հայտարարությունների ժամին ձեր խոսքն ասել այս ամբիոնից»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, գրողի ծոց բառակապակցությունն օգտագործվել է ՄԱԿ-ի ամբիոնից, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ինքն ընդամենը մեջբերում է:

Զարուհի Փոստանջյանին այլեւս թույլ չտվեցին շարունակել միտքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hrach says:

    Իմ կարծիքով տիկին Փոստանջյանը տվիալ հարցում սխալ է մեկնաբանում եւ սա միայն կարող է բերել վստահության կորուստի թե իր թե ժարանգության նկատմամբ: Կարծում եմ որ թե տիկին Փոստանջյանը թե ժարանգությունը կարող են (եվ հաճախ անում են) շատ ավելի կարեւոր թերություների եւ խնդիրների մասին խոսել, զերծ մնալով պոպուլիստական ելույթներից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930