Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյանի պաշտպանը հիվանդ էր

Սեպտեմբեր 29,2014 13:31

Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, դեպարտամենտի պաշտոնատար անձանց, դատական կարգադրիչների ստորաբաժանումների գործի քննությունն այսօր հետաձգվեց:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ մինչ նիստը Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանն իրենց է դիմել, հայտնել, որ վատառողջ է, այդ իսկ պատճառով չի կարող ներկայանալ դատարան: Նիստն այդ իսկ պատճառով հետաձգվեց:
Դատավորը հրապարակեց մի քանի վկաների դատարան ուղարկած դիմումները.մի քանիսը խնդրել էին հրապարակել իրենց նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, պատճառաբանելով աշխատանքային զբաղվածությունն ու քաղաքից բացակայելը, մի երկուսի հասցեն էլ ճիշտ չէր:

Դատարանը կրկին կդիմի ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի կողմի, Միսակ Մարտիրոսյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով ստեղծել էր «կայուն, կազմակերպված խումբ» եւ յուրացնելու եղանակով 2009թ. օգոստոսից մինչեւ 2013թ. հափշտակել են 115 մլն 782 հազարից ավելի դրամ: Բացի դա, Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում էր կաշառք վերցնելու 3 դրվագով՝ աշխատանքի նշանակելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930