Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրներն առաջարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքը կիրառել ընտրանքային կարգով

Սեպտեմբեր 29,2014 12:32

Այսօր վաղ առավոտից խորհրդարանի շենքի դիմաց հավաքված առևտրականները շարունակում են բողոքել հոկտեմբերի մեկից շրջանառության հարկի կիրառման դեմ: Անցյալ ամբողջ շաբաթն առեւտրականները բողոքի ակցիաներ էին անում կառավարության դեմ:

Հիշեցնենք, որ մայիսին ընդունված օրենքի համաձայն, շրջանառության հարկը պետք է 3,5 տոկոսից նվազեցվի`հասնելով մեկ տոկոսի:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, որը լսել էր խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին, լրագրողներին տեղեկացրեց, որ պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել, որպեսզի խնդիրը հրատապ կարգով մտցվի ԱԺ օրակարգ. «Մեր նպատակն է, որպեսզի օրենքը հոկտեմբերի 1-ից չկիրառվի, այլ կիրառվի ընտրանքային: Այսինքն` եթե ուզում եմ 3.5 տոկոս, բայց առանց թղթի: Իսկ եթե համաձայն եմ թղթով` ցույց տալ, թե ումի՞ց եմ, օրինակ ոսկի գնում, ապա մեկ տոկոս, ինչպես ներկայումս առաջարկում է օրենքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ www.armlur.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930