Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետ․ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետ, թեկուզև ձևական, բայց կլինի. azatutyun.am

Սեպտեմբեր 29,2014 12:27

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության պայմանագրի նախագիծը: Պաշտոնական Երևանը լուրջ ակնկալիքներ ունի, որ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում:

Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը համոզված է, որ Բելառուսի մայրաքաղաքում ստորագրություն տեղի կունենա:

«Սա թերևս չի նշանակում, որ միությունը կստանա ռեալ իմաստ, բայց Մոսկվային այսօր անհրաժեշտ է նման ակցիա՝ ցույց տալու համար, որ մեկուսացված չէ և որ ունի դաշնակիցներ, և որ Եվրասիական միությունը ընդլայնվում է: Կարծում եմ, պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է պայմանագրի նախագիծը», – նշեց Դուբնովը:

Նախագծի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն պայմանագիրը իրավական դաշտ է ստեղծում, որպեսզի ցանկացած պահին Մինսկն ու Աստանան բարձրացնեն Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետերի մասին հարցը:
Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ այլ հարց է, որ այդ մաքսակետերը ձևական բնույթ են կրելու, և եթե հանկարծ ռեալ խոչընդոտ լինի Ղարաբաղ մտնող կամ Ղարաբաղից դուրս եկող ապրանքի համար՝ Հայաստանի նախագահը լուրջ գլխացավանք կունենա:

Սակայն որ ձևական բնույթի, բայց, այդուամենայնիվ, մաքսակետեր հայտնվելու են՝ Դուբնովը չի կասկածում:

Ազա ԲԱԲԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930