Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դանակահարություն ռեստորանում. տուժողներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

Սեպտեմբեր 29,2014 11:40

Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, հեմորոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Սերգեյ Ս.-ն, իսկ «կրծքավանդակի թափանցող վերք՝ աջից» ախտորոշմամբ՝ 1975 թ. ծնված Արման Փարսադանյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.45-ին, Երևանի Տերյան փողոցում գտնվող ռեստորանի աշխատասենյակներից մեկում, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Ավետ Օ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Սերգեյ Ս.-ին, Արման Փարսադանյանին և 1963 թ. ծնված Արմեն Հ.-ին՝ վերջինիս պատճառելով ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք:

Վնասվածքները պատճառելուց հետո Ավետ Օ.-ն դիմել փախուստի:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արման Փարսադանյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ավետ Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930