Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքարկվել է ՀՔԾ որոշումը՝ «Ա1+»-ի լրագրողի դեպքի առիթով. «Ա1+»

Սեպտեմբեր 29,2014 10:44

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը», ի դեմս Դանիել Իոաննիսյանի, բողոքարկել է «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշումը:

Համապատասխան գրությունը նա ուղարկել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով, երբ ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր ակցիան նկարահանող լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930