Սյունիքի մարզկենտրոնում ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ներկաները ժամանակ առ ժամանակ Ծառուկյան-Ծառուկյան էին վանկարկում, իսկ Սյունիքի մարզպետարանի մուտքի մոտ կանգնած ու հանրահավաքին չմասնակցող երիտասարդներին` հեռացեք-հեռացեք: Ինչպես նկատելի էր, Սյունիքի մարզպետարանի հրապարակը բազմամարդ չէր: Հանրահավաքի ներկաները միմյանց հետ խոսելիս նշում էին, պետական կառույցներում աշխատող կապանցիները հավաքին չեն ներկայացել, քանի որ վախենում էին կորցնել իրենց աշխատանքը: Հանրահավաքին ներկայացածները հիմնականում կամ թոշակառուներ էին, կամ գործազուրկներ, իսկ պետական կառույցների աշխատակիցներ շատ քիչ կային:
Մեզ հետ զրուցած կապանցիները կողմ արտահայտվեցին արմատական բարեփոխումներին` նշելով, որ ներկայիս սոցիալական պայմանները մարդկանց դրդում է լքել երկիրը: Իսկ հանրահավաքի կազմակերպիչները կոչ էին անում կապանցիներին միասնական լինել եւ իշխանափոխություն իրականացնել երկրում:
ԲՀԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննադատելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը` ընդգծեց, որ ընդդիմադիր ոչ իշխանական ուժերի միասնական լինելն ու ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ ձեւավորված անվստահությունը ներկայիս իշխանության անգործության հետեւանք է:
«Այսօր Հայաստանում քաղաքական դաշտը բավականին պարզ ու հստակ է, երբեւիցե չի եղել, որ իշխանությունը իր գործողություններում լինի այսքան ձախողված, չի եղել մի իրավիճակ, որ ընդդիմությունը լինի այսքան արդյունավետ ու միասնական: Երբեւիցե չի եղել մի իրավիճակ, որ իշխանությունը «վայելի» ժողովրդի համակրանքն ու անվստահությունը, եւ չի եղել իրավիճակ, որ ընդդիմությունը ճիշտ հակառակը վայելի ժողովրդի վստահությունը, հույսը եւ հավատը: Այս իրավիճակը ստեղծվել է իշխանության անգործության եւ ձախողության պատճառով», – կապանցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց պարոն Օսկանյանը:
Կարդացեք նաև
Իսկ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն էլ ընդգծեց, որ այսօրվա իշխանությունը երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները թողած` կարեւորագույն խնդիրը սահմանադրական բարեփոխումն է համարում, այնինչ նույն իշխանությունը այսօր իսկ խախտում է ներկայիս սահմանադրությունը: Բանախոսները նշեցին, որ իշխանությանն այսօր մի բան է հետաքրքրում, որ պահպանեն իրենց աթոռները եւ վերարտադրվեն` սահմանադրական բարեփոխումների միջոցով:
«Այսօր կարող են Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակեն, բայց Շանթ Հարությունյանին դատապարտում են, Հայաստանն այսօր այս իրավիճակում է ապրում», – ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը` նշեց, որ դրսում Հայաստանին որեւէ նշանակություն չեն տալիս, ինչը եւս ներկայիս ղեկավարության սխալ քաղաքականության հետեւանք է:
Իսկ «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Կապանը 2013թ-ին նախագահական ընտրության ժամանակ բացարձակ հաղթանակ գրանցեց ի օգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ նշեց, որ գործնական հաղթանակը չկարողացան գրանցել թղթի վրա, քանի որ քաղաքական դաշտում աջակիցներ չունեին: «Մենք ձեզ հետ էինք, բայց քաղաքական դաշտում մենակ էինք, ընդդիմությունն ուղղում է իր բոլոր ժամանակների սխալը, մենակ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Այսօր միասին ենք ներկայանում»,- ասաց նա: ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը եւս քննադատելով ներկայիս իշխանության գործելաոճը` ընդգծեց, որ այսօրվա ռեժիմը բռնանում է ժողովրդի կամքի վրա, կեղծում է բոլոր ընտրությունները եւ ամեն օր ոտնահարում է Սահմանադրությունն ու բոլոր օրենքները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բավականին լավ կազմակերպված հանրահավաք է: Իսկ այդ սադրիչները Լիսկայի կողմից ստեղծված այսպես կոչված «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ի «նժդեհականնե՞րն» են:
Լիսկայի վերանշանակումից հետո ռեժիմը լրիվությա՛մբ ցույց տվեց իր իրական դեմքը: Այսպիսի՛ ռեժիմներ Հայաստանի պես երկրում երկար չեն կարող ձգել:Իրենք էլ դա գիտեն. դրա համար են սարսափած: Լիսկայի վերանշանակումը այս սարսափի ցայտուն օրինակ է,որն,ի վերջո, ավելի է արագացնելու ռեժիմի տապալումը:
արա դու իսկական խոզ ես, ոչ թե վարազ….