Այսօր Կապանում`Սյունիքի մարզպետարանի հրապարակում, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած հանրահավաքի ժամանակ պարբերաբար որոշ մարդիկ փորձում էին խոչընդոտել եւ այս կամ այն ձեւ խանգարել հավաքի խաղաղ անցկացմանը:
Նախ` Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ներկայացավ եւ իր բողոքն ու դժգոհությունն արտահայտեց, թե ինչո՞ւ են դպրոցական երեխաների ձեռքին դրոշներ դրել եւ մասնակից դարձնում հանրահավաքին: Այնուհետեւ «Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ նա քննադատում էր Սյունիքի մարզպետ կրկին Սուրիկ Խաչատրյանին նշանակելու կառավարության որոշումը` հենց այդ պահին հոսանքի հետ կապված խնդիրներ առաջացան եւ դրա հետեւանքով վերջինս ստիպված եղավ առանց խոսափողի շարունակել իր ելույթը:
Մարզպետարանի մուտքի մոտ հավաքված երիտասարդներ մերթ ընդ մերթ վանկարկում էին «հեռացեք», իսկ հանրահավաքի վերջում նրանք «հեռացեք» վանկարկելուց հետո, իրենց մոտեցող լրագրողներին տեսնելուց հետո բարձրախոսն անմիջապես թաքցրեցին իրենց հագուստի տակ եւ նշեցին, որ իրենք գոհ են այսօրվա իշխանություններից, դեմ են հանրահավաքին, գոհ են իրենց սոցիալական վիճակից եւ պնդում են, որ Սյունիքում արտագաղթ չկա: Այդ երիտասարդների մեջ կային նաեւ Գորիսի բարբառով խոսացող երիտասարդներ: Իսկ վերջում նույնիսկ վիճաբանություն եղավ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Լիսկայի կողմից «չնշանակված» Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Կեցցեն վասալները:
ՀԱՐՑ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին- արդեն 2 տարի Կապանի քաղաքապետ ես. Ի՞ՆՉ ես արել ԴՈՒ՛ այդ քաղաքի համար: Գոնե մի բան արել՞ ես: