Լրահոս
Օրվա լրահոսը

Կդիտվի արագ փոփոխվող եղանակ

Սեպտեմբեր 28,2014 10:30

Սեպտեմբերի 28-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի արագ փոփոխվող եղանակ. կեսօրից հետո ամպամածությունը հետզհետե կխտանա:ՙ Սև ծովի տարածքից մեր տարածաշրջան ներթափանցող ցիկլոնի հետևանքով գրեթե ամենուրեք կդիտվի անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ, հատկապես լույս 29-ի գիշերը: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Սյունիքում ու Արցախում առատ անձրև է սպասվում եկող շաբաթվա սկզբին: Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 1-3աստ: Սեպտեմբերի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ: Ուշադրություն. հնարավոր են առատ տեղումներ, հատկապես՝ գիշերը: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում պոռթկումներով 20-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3աստ:
Եղանակը Երևանում.  սեպտեմբերի 28-ին ի 29-ին կդիտվի փոփոխական, մեծ մասամբ՝ ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, քամի 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +13+16, ցերեկն ստվերում +23+26, երեկոյան +17+19: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են հանգեցնել սրտանոթային համակարգի աշխատանքի խնդիրների

Աղբյուր՝ www.weather.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930