Այս գիշեր Գերմանիայի Կիլ քաղաքում կայացավ երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, 34-ամյա Արթուր Աբրահամի եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի, 31-ամյա Փոլ Սմիթի մենամարտը:
Մարտը շարունակվեց 12 ռաունդ եւ ավարտվեց Աբրահամի առավել քան համոզիչ հաղթանակով: Բոլոր կողային մրցավարները միաձայն առավելությունը տվեցին Արթուրին՝ 119-109, 117-111, 117-111:
Սա Արթուր Աբրահամի 45-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում եւ 41-րդ հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ spox.com-ի