Լրահոս
Օրվա լրահոսը

5 հոգու մուտքը՝ 200 դրամ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2014 23:40


Հրազդանի պատկերասրահը գտնվում է Խորհրդային Միության նախկին գործադիր կառույցներից մեկի տեղում: Այստեղ անցյալից շատ բան է պահպանվել՝ գունազարդ ապակիները, հնաոճ ինտերիերը, նույնիսկ տարիների խոնավությունը:kolaj 3kolaj 2
Պատկերասրահի առաջնային խնդիրներից մեկը տանիքն է: «Հենց անձրևները սկսվում են, մի ոտքս տանիքին է»,- ասաց վարիչ Արամ Ղազարյանը: Վեց սրահներից գործում են միայն երեքը.  մյուսները կապիտալ վերանորոգման կարիք ունեն:kolej

Պարոն Ղազարյանի խոսքով՝ անցյալ տարի իր ուժերով վերանորոգել է սրահներից մեկի հատակն ու տանիքը, իսկ այժմ փոխում է սանհանգույցի ջրագիծը: Բանախոսը տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ հանրապետական մասշտաբով անցկացվել է ցուցահանդես-մրցույթ՝  նվիրված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Կոտայքի մարզից ընտրվել են 7 լավագույն աշխատանքներ, որոնք սեպտեմբերի վերջին կներկայացվեն Ազգային Ժողովի նախաձեռնած եզրափակիչ մրցույթին: Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք տարիների ընթացքում ավելացել են պատկերասրահ  այցելությունները, մեր զրուցակիցը ցավով նշեց, որ տոմսի չնչին գինն  անգամ խնդիր է բնակիչների համար: Նրա կարծիքով՝ երեխան ուտելիքի համար նախատեսված 200 դրամը չի ծախսի պատկերասրահի տոմսի վրա: «Ես որոշեցի խորամանկություն անել` թույլ տալով, որ մեկ տոմսով 5 հոգի գան պատկերասրահ: Միայն թե գան…»,- եզրափակեց նա:

Անի Անտոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930