Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բուդաղյանների փաստաբանն ամեն ինչ անելու է, որպեսզի արդարությունը վերականգնվի

Սեպտեմբեր 27,2014 22:58

 Հայկ Ալումյանի կարծիքով՝ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները իրականությանը չհամապատասխանող բաներ են խոսում՝ հավատալով հանդերձ, որ իրենք ճիշտ են ասում Սյունիքի վերանշանակված մարզպետ

Սուրիկ Խաչատրյանը 1in.am-ի հետ զրույցում նշել էր, որ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին՝ դատական նիստի ընթացքում՝ տեսագրության միջոցով համոզել են, որ այդ ամենը հերյուրանք է:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Նա նշեց, որ համոզված է, որ այս գործում անհրաժեշտ պաշտպանություն չի եղել, որ Ավետիք Բուդաղյանին սպանողները եւ Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառողները օրենքով մեղավոր են:

Նա հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնվի արդարությունը. «Ես չգիտեմ, թե Սուրիկ Խաչատրյանը կարծում է, թե տելեպատիայի է տիրապետում եւ փորձում է իմ մտքերը կարդալ, ես այդպիսի մտքեր չունեմ: Եթե Սուրիկ Խաչատրյանն իմ գործողություններն է մեկնաբանում դատարանում, ուրեմն՝ դատարանում ես այնպիսի գործողություններ չեմ կատարել, որ գոնե մի փոքր հիմք տար ենթադրելու, որ ես կարող է, կարծում եմ, որ իրենք ճիշտ են»: Հայկ Ալումյանը հավելեց, որ համոզված է, որ ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանին ծեծել է Սուրիկ Խաչատրյանը: Նա նաեւ իր համոզմունքը հայտնեց, որ կրակոցներից մեկն եղել է վերեւից ներքեւ ուղղությամբ. «Դա ոչ միայն ես եմ համոզված, դա դատաբժշկի եզրակացությունն է, եւ այն տեսանյութն է, որում արտացոլումն երեւում է: Եթե այսքանից հետո էլի ինչ-որ մեկի մոտ կասկածներ կմնա, թե ես ինչում եմ համոզված, ինչում չէ, թո՛ղ իր կասկածները պահի իրեն»:

Փաստաբանը նշեց, որ կարդում է Սուրիկ Խաչատրյանի մտերիմների ցուցմունքները կարդում է, ոչ միայն չի հավատում դրանց, այլ մտածում է, որ իրենք անկեղծորեն հավատում են իրենց գրածին. «Ես ոչ միայն համոզված եմ, որ իրենք խեղաթյուրում են, այլ իրենցից մի քանիսի ցուցմունքները կարդալիս, ես կարծում եմ, որ իրենք հավատալով են այդ ասում: Այսինքն՝ իրականությանը չհամապատասխանող բաներ են խոսում՝ հավատալով հանդերձ, որ իրենք ճիշտ բան են ասում: Այսքանից հետո ես ինչի՞ն հավատամ՝ իրենց գրածի՞ն, թե՞ ինչ որ տեսնում եմ ու լսում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ վստահ եք, որ փաստաբանի կարիք կա??? Գուցե այլ մասնագետի ?????

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930